Գիտե՞ք մեր ՀԱՅՈՒՀՈՒՆ, ով Իրանի քանդակագործության ՄԱՅՐՆ Է
- Լիլիթ Տերյան
Լիլիթը սկսել է նկարել դեռևս վաղ տարիքից, բացի այդ՝ դեռևս մանուկ հասակից հասարակ մանկական պլաստիրինը նրա ձեռքերում վերածվում էր հետաքրքիր ու յուրօրինակ «քանդակների»: Արվեստով տարված աղջիկը սկզբում ուսանում է Թեհրանի համալսարանի գեղանկարչության բաժնում, սակայն տեղի կրթությունը նրան բավարար չէր: Նա մեկնում է Ֆրանսիա, սովորում Փարիզի Բոզար գեղարվեստի բարձրագույն դպրոցում. հարկ է նշել, որ հանճարեղ Ռոդենին 3 անգամ մերժել են ընդունել այդ հաստատություն:

Մերժելով բոլոր գործական առաջարկները՝ ուսումն ավարտելուց հետո Լիլիթը վերադառնում է Թեհրան ու սկսում դասախոսել. այդ տարիներին կին-դասախոս լինելն արտառոց երևույթ էր:
Այսօր կարելի է վստահաբար ասել, որ Իրանի մերօրյա տաղանդավոր քանդակագործների մեծ մասն անցել է հենց Լիլիթ Տերյանի դպրոցը: Իսկ երկրի բոլոր այցելուներին խորհուրդ է տրվում առաջին հերթին տեսնել Տերյանի հեղինակած արձանները՝ Սուրբ Աստվածամոր ու Սուրբ Թարգմանչաց եկեղեցիների բակում:


Լիլիթ Տերյանը ոչ միայն արվեստասերների սիրելին էր, այլև գնահատված էր տեղի իշխանությունների կողմից. բազմաթիվ պարգևներից զատ, 2007 թվականին իրանական իշխանությունը վաստակավոր քանդակագործին նվիրված հատուկ երեկույթ կազմակերպեց՝ Իմամ Ալի անվան կրոնական արվեստի թանգարանում։
Լիլիթ Տերյանը մահացել է 2019 թվականի մարտի 7-ին՝ 88 տարեկան հասակում, իսկ նրա հիշատակն ու փառքը ապրում է ու կշարունակի պարել: