Գիտե՞ք՝ ով է հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին. նա ևս ֆուտբոլիստ է
Հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին ֆուտբոլիստ, կիսապաշտպան Ժորա Հովհաննիսյանն է: Ժորան այժմ 34 տարեկան է, ծնվել է Երևանում:

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Փյունիկում», որտեղ անցկացրել է 25 խաղ և խփել 4 գոլ։ 2004 թվականի հուլիսին տեղափոխվել է Հունաստանի ամենահայտնի և ամենատիտղոսակիր ակումբ՝ «Օլիմպիակոս»։

Ժորա Հովհաննիսյանը ոչ մի խաղ չի անցկացրել «Օլիմպիակոսի» կազմում, նա վարձավճարով տեղափոխվել է Հունաստանի ավելի համեստ ակումբներ՝ «Էգալեո», «Խայդարի», «Այոս Դիմիտրիոս»։
2008 թվականի հուլիսին տեղափոխվել է Հունաստանի 3-րդ լիգայի «Դոքսա» (Կրանուլա) ակումբ։ 2009 թվականի հունվարին տեղափոխվել է «Կիմի» ակումբ։ 2010 թվականին տեղափոխվել է ռուսական «Սատուրն» ակումբ, բայց այդ ակումբի կազմում ոչ մի խաղ չի անցկացրել։
2012 թվականին տեղափոխվել է Տաշքենդի ուզբեկական «Լոկոմոտիվ» ակումբ, իր հոր՝ Խորեն Հովհաննիսյանի մոտ։
2012 թվականին ճանաչվել է Ուզբեկստանի առաջնության լավագույն լեգեոներ:
2013 թվականի վերջին տեղափոխվել է Ուզբեկստանի ամենատիտղոսակիր ակումբ՝ «Պախտակոր», որտեղ վերցրել է 10-րդ համարը։ Ժորան ընդգրկվել է թիմի կազմում՝ մասնակցելու ԱՖԿ Չեմպիոնների լիգայի 2013 թվականի առաջնությանը: Առաջնությունում խփել է առաջին գոլը «Նեֆչտիի» դեմ խաղում: