Տաղանդավոր հայ, ում չորս երեխաներից, ոչ մեկ սերունդ չտվեց, բայց նրանց սերը մնաց չգերազանցված

Քչերին է հայտնի Գրիգոր Զոհրապի դրամատիկ սիրո պատմությունը: Ցեղասպանության օրերն էին, հայ ժողովուրդը մորթվում էր վայրագ թուրքերի ձեռքով: Հայ մտավորականները առաջինն էին նրանց թիրախում հայտնվել: Ցանկանում էին այդ կերպ կտրել հայ ժողովրդի գլուխը: Կառքով ընթանալու ժամանակ թուրք հրոսակները կանգնեցնում են Զոհրապին, սկսում են հարվածել ոտքերով, հետո դաշույնով կտրում են նրա վիզը ու շպրտում հողերի մեջ:

zohrap

Դաժան պատմությունը այդքանով չի ավարտվում. ասում են հաջորդ օրը Զոհրապի ժամացույցն ու ու ոսկյա մատանին շուկայում վաճառքի էին հանել: Այս դեպքից մի քանի օր հետո Զոհրապի կնոջը՝ Կլարա Զոհրապին հայտնում են ամուսնու դաժան սպանության մասին:

Քսանյոթ տարիների ընթացքում նրանք շատ անգամ էին բաժանվել: Մերթ պաշտոնական գործերով և քաղաքական պատճառներով, մերթ առողջական, երբեմն էլ անձնական հարցերով ամուսինը մեկնել էր արտասահման կամ կայսրության տարբեր անկյուններ: Բայց այդ բաժանումները եղել էին ժամանակավոր: Ամեն օր անհամբերությամբ պոկող օրացույցի թերթերը մոտեցրել էին հանդիպման պահը, իսկ նամակագրությունը նվազեցրել էր հեռավորությունը:
Նրանք ծանօթացել էին 1885ին: Բայց միայն երեք տարի անց Գր. Զոհրապը Պողոս Եազըճյանից խնդրեց դստեր՝ Կլարայի ձեռքը: