Քիմ Քարդաշյանի գերեզմանը. որտեղ են պատրաստվում թաղել աստղին և ինչու

Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու կառուցման աշխատանքներն ավարտվել են 2007 թ., և սա այն եկեղեցին է, որտեղ ժամերգությունների և պատարագների են մասնակցում Գևորգյան ճեմարանի սաները: Ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է:

Այս եկեղեցին աչքի է ընկնում նրանով, որ դրա ստորգետնյա մասն իրենից ներկայացնում է դամբարան: Իսկ այդ դամբարանում, որոշ լուրերի համաձայն, ի սկզբանե նախատեսել են հուղարկավորել աշխարհի 11 հայ միլիարդատերերին, որոնք իրենց կյանքի ընթացքում նպաստել են Հայաստանի զարգացմանը և միջոցներ չեն խնայել մեր երկիրը շենացնելու համար:

Տեղի բնակիչների հավաստմամբ, այստեղ է նախատեսվում պահել նաև <<գերեզման>> աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանի համար, ով միշտ օգտագործել է բոլոր հնարավորությունները Հայաստանի անունն ավելի ճանաչելի դարձնելու համար: Սակայն աստղը դեռ չի արտահայտել իր կարծիքը այս առաջարկի հետ կապված: