Լյուդվիգ, Արսեն, Միքայել. 44-օրյա պատերազմի հերոսների հերոսական պատմությունը և նրանց հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացումը

Նոյեմբերի 11-ին Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կյանքս հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ» խորագիրը կրող միջոցառում:

nvagakhumb

Դպրոցի բակում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, դպրոցի լեգենդ դարձած սաների՝ Լյուդվիգ Ավդալյանի, Արսեն Ալջիկյանի և Միքայել Հովսեփյանի անվան խաչքար-հուշարձան: Բացմանը ներկա էին հերոսների հարազատները, բարեկամները, ընկերները, այդ թվում՝ զինակից, դպրոցական, Երկրապահ կամավորականների միության Մալաթիայի ներկայացուցիչներ, զոհված  ու լեգենդ դարձած այլ զինվորների հարազատներ, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:

khachqar

ՀՀ ՊՆ նվագախմբի կողմից հնչեցված Հայաստանի հիմնի ներքո զոհվածների հարազատները իջեցրին սպիտակ սավանը, ապա հոգևոր հովվի Տերունական աղոթքից հետո կատարվեց օծումը: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին: Բացմանը ներկա էր նաև քանդակագործը՝ խաչքարի երիտասարդ հեղինակը՝ Հովհաննեսը:

Դպրոցում նաև տեղի ունեցավ 3 հերոսների անվամբ դասարանի անվանակոչում, ապա հուշ-երեկոն շարունակվեց դահլիճում: Ներկաները նշում էին. «Մենք Լյուդվիգին, Արսենին, Միքայելին երբեք բացակա չենք դնի: Նրանք առաջնորդվեցին՝ կյանքս հայենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ սկզբունքով»:

nerkaner

Տղաներից Լևոնը դիրքերում ընկերոջ մահվան լուրը լսելով՝ ոչնչացրել է մի ամբողջ դիվերսիա: 2 անգամ շրջափակման մեջ է ընկել, որից հետո ոչնչացրել է 6 տանկ մեկը՝ Հադրութում, 5-ը՝ Մարտունու Ճարտար գյուղում:

Սերժանտ Լյուդվիգը առանց խնայելու որևէ մեկին ոչնչացրել է մի ամբողջ վաշտ: Նռնակի պայթյունից վիրավորվելով, առանց լիարժեք ապաքինման, շտապել է դիրքեր՝ իր զինակիցների կողքին լինելու, հայրենի հողը պահպանելու և պաշտպանելու համար: Նա անգամ բեկորի ցավը մարմնում՝ վերադասի հրամանները կատարել է անվերապահորեն: Ուշադրություն ու հոգատարություն է ցուցաբերել վիրավոր ընկերների նկատմամբ:

hushardzan

Երեք հերոսները հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:

Փառք ու պատիվ մեր բոլոր ընկած հերոսներին: Խոնարհվում ենք ձեր առաջ: