Ռուսաստանի ամենաազդեցիկ հայ լրագրողներից․ ճանաչենք մեր հայրենակցին

Արմատներով Արցախից Արամ Գաբրելյանովը ծնվել է 1961 թվականին Դաղստանի Դերբենդ քաղաքում։ Հայրական պապը՝ Տեր-Գաբրիելյանը, եղել է Տաթևի վանքի վանական և ստալինյան աքսորի տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաքու, այնուհետև՝ Դաղստան։ Հասնելով Դաղստան ընտանիքը ցանկացել է կորցնել հետքերը, որպեսզի նրանց չկարողանան գտնել, ահա այսպես Տեր-Գաբրիելյան ազգանունը դառնում է Գաբրիելյանով:

Արամը դեռ մանկուց հոդվածներ է գրել տարբեր թերթերում և այդպես կայացրել է մասնագիտության որոշման հարցը։ Բանակից զորացրվելուց հետո արդեն ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ամուսնանում է համակուրսեցու հետ և համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվում կնոջ հայրենի Ուլյանովսկ քաղաք։ Այս քաղաքում էլ սկսվում է Արամի մասնագիտական կարիերան։


ժուռնալիստիկայում իր առաջին քայլերը Գաբրելյանովն արել է «Ульяновский комсомолец» թերթում։ Հետագայում նա դառձել է թերթի գլխավոր խմբագիր և սեփականատեր՝ վերանվանելով թերթը «Слово молодёжи»։ Կարճ ժամանակում նա թերթի տպաքանակը 9000-ից հասցնում է 210000-ի։
1995 թվականին Գաբրելյանովը գնում է «Местное время» и «Скифы» թերթերը և ստեղծում «Ведомости-Медиа» հրատարակչական հոլդինգը։ Հոլդինգի մեջ մտնում էին Սամարայում, Նիժնի Նովգորոդում, Սարատովում, Վոլգոգրադում, Կրասնոյարսկում, Սանկտ Պետերբուրգում լույս տեսնող տասնյակ թերթեր։

Генеральный директор издательского дома «Ньюс Медиа» Арам Габрелянов на Первом медиафоруме независимых СМИ, организованном Общероссийским народным фронтом (ОНФ). Общероссийский народный фронт (ОНФ) проводит в Санкт-Петербурге Первый медиафорум независимых СМИ «Правда и справедливость».


1996 թվականին Արամը տեղափոխվում է Մոսկվա և 1997 թվականին սկսում հրատարակել «Московские ведомости» շաբաթաթերթը, որը 2000 թվականին վերանվանվեց «Жизнь»։ Կարճ ժամանակահատվածում թերթի տպաքանակը հասնում է 2.100.000-ի։ 1999 թվականին Արամ Գաբրելյանովը 30 թերթի սեփականատեր էր։ 2001 թվականի ապրիլին Գաբրելյանովը ստեղծեց «Жизнь» հրատարակչական տունը, իսկ 2005 թվականին՝ «Ньюс Медиа» հոլդինգը։
2008 թվականի մարտին սկսեց գործել նրա նոր նախագիծը` «Life.ru» ինտերնետ կայքը և իսկ արդեն 2009 թվականին այն վերածվեց Lifenews տեղեկատվական պորտալի։