Տեղի ունեցավ հրազդանցի սպարապետ Թաթուլ Հակոբյանի հիշատակին նվիրված «Թիկունքում» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ, տեսանյութ

Նոյեմբերի 11-ին Երևանի ֆիզկուլտ ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հրազդանի սպարապետ, լեգենդ դարձած Թաթուլ Հակոբյանի հիշատակին նվիրված «Թիկունքում» գրքի շնորհանդեսը։

nerkaner

Միջոցառմանը ներկա էին լեգենդի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից։

Կենդանի կատարմամբ հանդես եկան սիրված ու ճանաչված երգիչներ Արամոն և Գևորգ Մարտիրոսյանը։ Գեղեցիկ կատարմամբ հանդես եկավ նաև «գաբրիելա» դուետը։

girq

Ելույթով հանդես եկան Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը, ապա սիրված մտավորական, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էդիկ Մինասյանը։

monte

Գրքի հեղինակը Թաթուլի կինն է՝ Անահիտը, ով ընթերցողի դատին է հանձնել այս օրերին հայ ընթերցողին շատ անհրաժեշտ գիրքը։ Գրքում ներկայացված է սիրո ու կյանքի մասին, ինչպես նաև Թաթուլի բացակայությունը։ Գիրքը բացում է Թաթուլի իսկական կերպարը, կերպար, որում ամփոփված է իսկական հայը, իսկական զինվորը, հայրենիքը սիրողն ու հանուն հայրենիքի կյանքը զոհաբերողը։

tikunqum

Հետախույզ Թաթուլի որդին՝ Մոնթեն, միջոցառման ողջ ընթացքում ձեռք էր մեկնում հերոս հորը նվիրված գրքին ու հայացքը չհեռացնելով շապիկից՝ գրքերը նվիրում էր հանդիսատեսին։