Ուզու՞մ եք հայտնվել Հին Երևանի գրկում. հնագույն ու գողտրիկ այս վայրերում պետք է լինի յուրաքանչյուր երևանցի

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Մեր թվարկությունից առաջ 782 թվականին հիմնադրված Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը երկար կենսագրությունի ունի: Քաղաքի որոշ գողտրիկ վայրեր մեզ հնարավորություն են տալիս մի կարճ ժամանանակով հայտվեն Հին Երևանի գրկում: Եղ՞ել եք այդյոք Դուք այս վայրերում:

  • Արամի փողոց

Երևանի ամենահին ու ամենակոլորիտային փողոցներից մեկն է, որ մինչ այսօր պահպանում է քաղաքի հնությունն ու գեղեցկությունը:

Փողոցը 19-րդ դարում անվանակոչում են Ցարսկայա՝ ի պատիվ Նիկոլայ I ցարի, որն այցելել է Երևան և մի քանի օր ապրել Կոնդի ամենաբարձր կետում՝ մեծահարուստ Բակլաչովի տանը։ Դաշնակցական կառավարության տարիներին փողոցը կոչվում է Ազատության փողոց։ 1919 թվականին, Առաջին հանրապետության արտաքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահից հետո փողոցը վերանվանվում է նրա անունով։

Արամի փողոցը միշտ եղել է կարևոր տնտեսական և առևտրական կենտրոն, հենց այստեղ են տեղակայվել կենտրոնական բանկը, տղաների գիմնազիան և մի շարք մշակութային հաստատություններ: Արամի փողոցի սկզբնամասում՝ մի շարք սեփական տների կողքին մինչև 2000-ական թթ դեպի Աբովյան փողոց դուրս եկող հատվածում եղել է կարմիր փայտե պատշգամբով մի տուն, որը մինչև 19-րդ դարի սկզբին պատկանել է Երևանի ճանաչված դատավոր Քրիստափոր Տեր-Ղազարյանին։

  • Աբովյան փողոց

Ըստ քաղաքաշինության պաշտոնական նախագծի (պլանի), Աբովյանը մեր մայրաքաղաքի առաջին փողոցն է: Այն կառուցվել է 19-րդ դարի կեսերին: 1869 թվականին փողոցն անվանակոչվեց Աստաֆևսակայա քաղաքին նահանգապետ Աստաֆևի պատվին:

Ժողովրդի շուրթերից փողոցի անվանում հնչում են «Աստաֆյան» հայկականացված տարբերակով: Բացի այդ, քանի որ  սա քաղաքի առաջին պլանավորված փողոցն էր, մարդիկ սկսեցին այն անվանել ուղղակի «պլան», իսկ փողոցի վերևում գտնվող Աբովյան պուրակը՝ «պլանի գլուխ»:

Աբովյան փողոցում էին գտնվում քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից երկուսը՝ Պողոս-Պետրոս և Կաթողիկե եկեղեցիները, որոնք դասվում էին Հայաստանի նյութական մշակույթի հնագույն հուշարձանների շարքին։ Պողոս-Պետրոսը հինգերորդ դարի, իսկ Կաթողիկեն տասներեքերորդ դարի կոթողներ էին։ Առաջինը գտնվում էր ներկա «Մոսկվա» կինոթատրոնի տեղում, այն քանդվեց 1933 թվականին: