Իմ ծնունդը ցավոտ պատմություն է, կարող է և չծնվեի

Հայ բեմի լեգենդար դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին Բուխարեստում: 1946 թվականին հայրենադարձության ալիքի հետ Վարդերեսյանի ընտանիքը տեղափոխում է հայրենիք: Շատ ծանր մանկություն է ունեցել․ նա 6 ամսականից կորցրել էր հորը, սկզբնական շրջանում մոր հետ հաստատվում է Նուբարաշենում, գիշերային դպրոց էր հաճախում, աշխատում էր կարի գործարանում՝ բոլորովին անվճար:

Varduhi

Եվ մի օր բախտի բերմամբ 18 տարեկան Վարդուհին Նուբարաշենի ինքնագործ թատրոնում հանդես է գալիս «Պատվի համար» ներկայացման մեջ՝ կատարելով Մարգարիտի դերը, որն էլ հետագայում բացում է նրա դերասանուհու մեծ կարիերայի դուռը:

«Իմ կյնաքում դժվար պահեր շատ են եղե, բայց ես կարծում եմ բախտը իմ հանեպ այնքան բարեհաճ է գտնվել, որ ես ճիշտ պահին, հայտնվել եմ ճիշտ վայրում: Իմ ծնունդը ցավոտ պատմություն է, մեր ընտանիքին վիճակված դժբախտության հետևանք: Կարող էի չծնվել, բայց մայրս 43 տարեկանում լույս աշխարհ բեեց ինձ: Կարող էի Ռումինիայից չգալ Հայաստան, կամ բռնեի աքսորի ճանապարհը: Եվ նման պատահականություններին եմ պարտական Վարդուհի Վարդերեսյան լինելու համար»: