Այս հայը ոսկե մեդալներ է ստեղծում Մեծ ութնյակի երկրներնի նախագահների և հայտնի ֆուտբոլիստների պատկերներով. ո՞վ է նա

Խոսքը հայ ճարտարապետ, ծաղրանկարիչ, քանդակագործ Հարություն Չալիկյանի մասին է:

Ծնվել է 1943 թվականին Աշտարակ քաղաքում: 1962- 1969 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինական ֆակուլտետում

1985 թվականին արժանացել է արծաթե պնակ մրցանակի:

1975 թվականից Չալիկյանը եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ:

1997 թվականից՝ Հայաստանի դիզայներների միության անդամ:

1999 թվականից անդամ Հայաստանի նկարիչների միության անդամ:

Իսկ 2003 թվականից՝ Հայաստանի ծաղրանկարիչների միության անդամ:

Հայաստանի նկարիչների տան մեծ ցուցասրահում բացված Չալիկյանի հոբելյանական անհատական ցուցահանդեսին ներկայացված էին 120-ից ավելի ծաղրանկարներ, քանդակներ և մեդալներ, այդ թվում` Շառլ Ազնավուրի, Սերժ Թանկյանի, Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի, Թերեզա Մեյի, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Անգելա Մերկելի, Օհան Դուրյանի, Քըրք Քըրքոյանի, Եղիշե Չարենցի, Սոս Սարգսյանի և շատ ուրիշ հանրահայտ դեմքերի։

Չալիկյանի աչքից ոչինչ չի վրիպում, նույնիսկ այն ռեակցիան, որն ունենում են մարդիկ՝ առաջին անգամ տեսնելով իրենց ծաղրանկարը: «Երբ նման է ստացվում ծաղրանկարը, մարդիկ շնորհակալ են լինում, իսկ երբ նման չի լինում, լինում է աննման»:

Չալիկյանի խոսքերը.

Իմ ծաղրանկարները ծաղրելու նպատակ չունեն։ Դրանք ցույց են տալիս իմ հերոսների բնավորությունն ու ներքին էությունը։ Այդ պատճառով ես դրանց հաճախ վերաբերվում եմ ինչպես հոգեբանական դիմանկարների:

Նա նաև հումորային, դիպուկ երկտողեր է գրել իր յուրաքանչյուր հերոսի մասին` դրանցում միառժամանակ արտահայտելով քաղաքական և սոցիալական խնդիրների շուրջ իր սուր մոտեցումները։

Բացի ծաղրանկարներից և քանդակներից քանդակագործը Հայաստանի ոսկու գործարանի հետ համագործակցությամբ ստեղծել է նաև ոսկե մեդալների 2 հավաքածու. առաջինը՝ Մեծ ութնյակի երկրներնի նախագահների, երկրորդը՝ հայտնի ֆուտբոլիստների պատկերներով։ Այդ հավաքածուները 2017 թվականին ցուցադրվել են Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում:

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Չալիկյանի մասին ասել է՝ «Հարությունի աշխատանքները կարելի է ճանաչել առաջին հայացքից՝ շնորհիվ նրա յուրահատուկ գրաֆիկական ոճի։ Նրա աշխատանքներում անհնար է չնկատել մարդու ներքին գեղեցկությունը ցույց տալու ձգտումը»։