Գողտրիկ տեսարաններ վեհագույն քաղաքից. հին ԱՆԻԻ չտեսնված պատկերները

Հայաստանում արգելված է (ռուս սահմանապահների կողմից) սահմանի հայկական կողմից լուսանկարել ԱՆԻՆ։

Արգելվում է նաև լուսանկարել Անիի երկու 3D մոդելները Երևանում՝ Անին իր վերջնական վիճակում պատկերող նկարը և Անիի ավերակների եռաչափ մոդելը, որը ցուցադրված է Հայաստանի պատմական թանգարանում:

Այնուամենայնիվ,ինչ-որ մեկը կարողացել է կատարել այդ նկարները թանգարանում: Այս մեծ և մանրակարկիտ աշխատանքի՝ նկարի պատմությունը, ինչպես նաև հեղինակը անհայտ են:

Հնարավոր է, որ այն ստեղծվել է Անիի Մայր Տաճարի 1000-ամյակի կապակցությամբ, քանի որ նկարը հայտնվել է այդ իրադարձությանը թողարկված հայկական նամականիշի դիզայնում։ Իր ծաղկման շրջանում քաղաքում բնակվում էր առնվազն 100 հազար մարդ, և այն հայտնի էր որպես 1001 եկեղեցիների քաղաք։

Ահա այդ պատկերները.

Եթե Ձեզ հետաքրքրում են նման հոդվածները, ապա կարող եք կարդալ մեր մյուս հոդվածը Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվինի մասին, որտեղ հրապարակել ենք Դվին քաղաքի 3D պատկերները: Տեսեք, թե ինչ չքնաղ տեսք են ունեցել մեր քաղաքները: