ՀԱՅ դասականների անավարտ ու դառնագին սիրո պատմությունը
«Սիլվա Կապուտիկյանից առաջ ոչ ոք հայ պոեզիայում հոգեբանական խորությամբ ու այդպիսի ուժով չի բացել սիրող, երազող, սիրուց երջանկացող ու տառապող կնոջ հոգին»:
Վահագն Դավթյան
Ժամանակին նա միակն էր, որ կոտրեց բոլոր կարծրատիպերը ՝ գրելը կամ գրող լինելը միայն տղամարդու գործ է: Նա նույնքան սիրելի էր, որքան իր ժամանակակից մյուս գրողները:
Կին, որին սիրո կարճ պատմությունը շատ դառնություններ պատճառեց, բայց թողեց ամենաքաղցրը՝ մայր լինելու երջանկությունը:


Շիրազի և Կապուտիկյանի համատեղ կյանքը հարթ չէր ընթանում: Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, չհասկացված և չսիրված լինելու երկուստեք զգացողություններ: Եվ այս ամենի տրամաբանական հետևանքը այն է լինում, որ զույգը բաժանվում է 4 տարի տևած ամուսնությունից հետո: Որդին, որը բանաստեղծուհու խոսքով օրհնություն էր, մեծ նվեր, մնաց մոր հետ: Իհարկե, հետագայում նրան մեծացնելու հետ էլ բանաստեղծուհին բախվում է տարբեր դժվարությունների, որոնք իրենց արտացոլանքն են գտնում բանաստեղծուհու տողերում:

Մի փնտրեք սիրո իմ տողերի տակ
Մարդկանց անուններ կորած ու հայտնի
Թվում է՝ ինձ էլ անհայտ են նրանք.
Դուք զուր մի՛ փնտրեք, նրանց չե՛ք գտնի:
Սիլվա Կապուտիկյանն այդպես էլ անձնական երջանկություն չունեցավ: Փոխարենը նրան սիրեց մի ամբողջ ազգ՝ նրան խորհրդանիշ դարձնելով մայրական սիրո, հայրենիքի և արդարության հետ: