Լեոնարդո դա Վինչին եղել է ՀԱՅԿԱԿԱՆ արվեստի երկրպագու. ինչ է նա պատմում իր նամակներում

Վերածննդի դարաշրջանի փայլուն ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչին եղել է հայկական արվեստի երկրպագու, ինչի մասին վկայում են նրա «հայկական նամակները», որոնք մտել են «Atlantic Codex Atlanticus» ձեռագրի մեջ։

Նրա՝ Հայաստանից բերված էսքիզները թույլ են տալիս եզրակացնել, որ նա առաջիններից մեկն է (եթե ոչ առաջինը) ընդունել հայկական ճարտարապետության հնարքները (մասնավորապես՝ գմբեթավոր կոնստրուկցիաների ձևը)։

«Հենց նրա ազդեցությամբ է Բրամանտեն հրաժարվել գոթական ոճից և ընդունել հայկական ճարտարապետության սկզբունքները, որոնք հետագայում նոր ուղղություն են տվել Սուրբ Պետրոս տաճարի կառուցման համար։

Բրամանտեի հանդիպումն ու համագործակցությունը Լեոնարդոյի հետ, ով եկել էր Արևելքից և բերել հայկական եկեղեցիների նկարները, կարծես թե ճակատագական է եղել։ Հետագայում Բրամանտեն սկսեց օգտագործել հայկական ճարտարապետության սկզբունքները»։

Donato Bramante | Italian architect | Britannica

Լեոնարդոն հիանում էր հայկական միջնադարյան մանրանկարչությամբ, ինչպես նաև հայկական գույներով։ Նա իր հետ բերել է ինչ-որ մուգ դեղին (բաց շագանակագույն) ներկ, որը նախկինում Եվրոպայում չի օգտագործվել:

Շատ հետաքրքիր է նաև, որ նա իր հետ մի քիչ հայկական հող է տարել։ Լեոնարդո դա Վինչիի գործունեության մի շարք հետազոտողներ՝ Ռիխտերը, Յոզեֆ Ստշիգովսկին և ուրիշներ, համարում են դա Վինչիի նկարագրությունը լեռների և Վերին Եփրատի մասին փաստագրական:

Գ. Զարյանի վկայությամբ, «հայկական նամակներում» մենք կարող ենք տեսնել Լեոնարդոյի հետ Հայաստանում գտնվելու ընթացքում տեղի ունեցածի նկարագրությունները (օրինակ, ինչպես են նա և տեղի բնակիչները հաղթահարել տարերային աղետները):

Ռիխտերը կարծում էր, որ Լեոնարդոն ծառայել է եգիպտական սուլթանին որպես ինժեներ։ Մի շարք հետազոտողներ համաձայն են այս ենթադրության հետ և այն համարում են միանգամայն բնական: Սակայն Լեոնարդոն մշտապես հիշատակել է Հայաստանը, բայց երբեք չի գրել Եգիպտոսի մասին։