Քանդակագործ Յուրի Սամվելյանի կինը նկարիչ Արտավազդ Սամվելյանի հարսն է. կռահեցի՞ք՝ որ հայ նկարչուհու մասին է խոսքը
Դե իհարկե քանդակագործ Յուրի Սամվելյանի կինը հայ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014) Լուսիկ Ագուլեցին է:

Ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին՝ Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում, 1919 թվականին թուրք-ադրբեջանցիների կողմից իրագործված Ագուլիսի եղեռնից հետո այնտեղ բնակվող վերջին հայերի՝ Հարությունյանների ընտանիքում։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ Է:
Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։
Նկարչուհին 1968 թվականից մասնակցել է հանրապետական տարբեր ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։

Երևանի Մուրացան փողոցի 79 տունը, որտեղ շուրջ 45 տարի ապրել և ստեղծագործել է Լուսիկ Ագուլեցին, ընտանիքի անդամների նախաձեռնությամբ վերածվելու է տուն-թանգարանի, որտեղ կազմակերպվում են ժողովրդական համերգներ, նկարչության, պարի և վարպետության դասեր։ Թանգարանին կից գործում է «Ագուլեցի արտ-սրճարան»-ը, որտեղ ներկայացված է հայկական ավանդական խոհանոցը՝ ագուլիսյան ուտեստներով:

Ագուլեցին մահացել է 2018թվականին՝ 72 տարեկան հասակում: