44-օրյա պատերազմի մասնակցի այս վեհ քայլը կհուզի բոլորիդ
Մի ամերիկահայ կին ինձ պատմեց այս պատմությունը: Նա հայտնի բլոգեր է ԱՄՆ-ում և ցանկացավ, որ իր անունը գաղտնի մնա:
Կինը Հայաստան էր եկել այս ամառ, որպես զբոսաշրջիկ: Դա իր չորրորդ այցն էր Հայաստան: Այս անգամ կինն այստեղ էր, քանի որ նա և իր ապագա ամուսինը որոշել էին իրենց նշանադրություննա անցկացնել Երևանում: Նշանադրության խնջույքից մի օր անց Հյուսիսային պողոտայում կինը նկատեց, որ մի երիտասարդ տղա է նստած նստարաններից մեկին, և այդ տղայի մի ոտքն անդամահատված էր: Կինը մոտեցավ նրան, զգուշորեն խոսակցություն սկսեց, քանի որ այդ տղան նրան շատ էր հետաքրքրել: Երևի նրա մասին կինն իր բլոգում կգրեր:

Տղան նրան ասաց, որ պատերազմի մասնակից էր և հրաշքով էր փրկվել: Հետո կինը նրան մի փոքրիկ նվեր տվեց, ԱՄՆ-ից բերված հուշանվեր էր: Նվերը ոչ մի նշանակալից արժեք չուներ, կին դրանով ուղղակի ցանկանում էր սիրալիր գտնվել:
Մի ժամ անց կինը նկատեց, որ իր նշանադրության մատանին չկա: Ահավոր զգացողություն էր, կորցնել մատանին նշանադրությունից մեկ օր անց: Չնայած հույս չկար մատանին գտնելու, այնուամենայնիվ կինն իր նշանածի հետ եկավ հյուսիսային պողոտա՝ այն փնտրելու: Նայեցին հենց այնտեղ, որտեղ կինը նստած էր եղել տղայի հետ: Սակայն, բնականաբար, ոչ տղան էր այնտեղ, ոչ էլ մատանին:
Անցավ մի շաբաթ: Կինն ու իր նշանածը վերադարձան ԱՄՆ, քանի որ վերջացավ նրանց արձակուրդը: Իսկ մի ամիս հետո կինը ստացավ իր կյանքի ամենահուզիչ ու անսպասելի ծանրոցը. մի փոքրիկ փաթեթ, որի մեջ իր ամուսնական մատանին էր:

Պատերազմում հաշմանդամ դարձած տղան սեփական ուժերով գտել էր կնոջ կոնտակտները և ուղարկել նրան իր 4000 դոլար արժողությամբ մատանին, որը, այն օրը, նվեր հանձնելուց պատահաբար ընկել էր նվերի տոպրակի մեջ:
Կինն այս մասին չի գրել իր բլոգում, սակայն ասաց, որ իր գրած և ոչ մի նյութ նրա համար այդքան արժեքավոր չի եղել, որքան այդ տղայի հետ կապված պատմությունը: