Ամերիկայի առաջատար մաթեմատիկոսներից մեկը հայ է. տեսեք, թե ում մասին է խոսքը

Մայքլ Արթինը ամերիկահայ մաթեմատիկոս և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, որը հայտնի է հանրահաշվական երկրաչափության մեջ իր ներդրմամբ:

Ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում։Նրա հայրը հայազգի Էմիլ Արթինն էր, իսկ մայրը՝ Նատալյա Յասնայան, որ հետագայում անունը փոխել է և դարձել Նատաշա: Մայքլ Արթինը նրանց երկրորդ որդին է։ 1937 թվականին Էմիլ Արթինը հեռացվել է համալսարանից (Նատաշան կիսով չափ հրեա էր), և նրանց ընտանիքն արտագաղթել է ԱՄՆ:

1955 թվականին Մայքլ ԱրթինըՓրիսնթոնի համալսարանից ստացել է բակալավրի աստիճան։ Դրանից հետո նա տեղափոխվել է Հարվարդ և 1960 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում Օսկար Զարիսկու ղեկավարությամբ: Նա չի հրապարակել թեզը, քանի որ կարծում էր, որ այն բավականաչափ լավը չէ տպագրության համար։ Մինչև 1963 թվականը Արթինն աշխատել է Հարվարդի համալսարանում, այնուհետև որոշ ժամանակ անցկացրել է Ֆրանսիայում:  1966 թվականին ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորի պաշտոնը։ 1980-ական թվականներից նրա հետազոտական հետաքրքրությունները տեղափոխվել են ոչ կոմունիկատիվ երկրաչափության ոլորտ: