«Ափսոս հայ չես, թե չէ վիզդ կկտրեի». թուրքերի ստոր քայլերի և ՀԱՅԻ փրկության մասին
44-օրյա պատերազմը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչքան թերություններ ունենք, ինչքան աշխատելու տեղ, ինչքան կարևոր է լավ ճանաչել թշնամուն և հատկապես նրա լեզուն: Իսկ թե ինչու է կարևոր թշնամու լեզուն իմանալը, մենք պարզապես կներկայացնենք ՀԱՅ տղամարդու կյանքից մի քանի պատմություն, որտեղ նա թշնամու լեզվի իմացության շնորհիվ ոչ միայն բացահայտել է ադրբեջանցու սուտը, այլև մի քանի անգամ փրկվել է մահից, իսկ եզրակացությունները կանեք ինքներդ:
Պատմությունները Հարություն Հարությունյանի կյանքից են, ով ծնվել է Կապանում՝ 1964 թվականին: Այդ տարիներին Կապանում (և ոչ միայն) հայերի հետ ապրում էին նաև թուրքեր, ադրբեջանցիներ: Հենց այն թաղամասում, որտեղ ապրում էր Հարությունը, ապրում էին նաև ադրբեջանցիներ: Նա պատմում է, որ մի օր աղմուկ է լսում: Դրսում ինչ-որ ծեծկռտուք էր, և ինչպես հետո պարզվեց, վեճը երկու ադրբեջանցի տղաների միջև էր: Մարդիկ արդեն հավաքվել էին, երբ այդ տղաներից մեկի մայրը մեծ դանակը ձեռքին դուրս է գալիս փողոց: Տեսնում է, որ իր տղան կռվում է մեկ այլ ադրբեջանցու հետ, մոտենում, և, ինչ եք կարծում, ինչ ասաց մայրը.
«Ափսոս հայ չես, թե չէ վիզդ կկտրեի»:
Այո, դեռ այն ժամանակներից, նույնիսկ երբ հայն ու թուրքը իրար հետ էին ապրում, թուրքը ատում էր հային:
1983 թվականի աշնանը, երբ Հարությունը 19 տարեկան զինվորական էր, գտնվում էր Պետրոպավլովսկում, երբ նկատեց, որ մարդիկ հավաքվել են իրար գլուխ, և լսեց նման արտահայտություններ. «Հայերը զզվցրին, նադայել արին, ինչքան կարելի է»:
Մարդկանց կենտրոնում գետնին ընկած էր ինչ-որ մի տղամարդ, որը ներկայանում էր իբրև ՀԱՅ, սակայն Հարությունը ակցենտից հասկացավ, որ հայ չի: Համոզվելու համար երկու անգամ հայերեն հարց տվեց, սակայն այդ տղամարդը չհասկացավ, և երբ ադրբեջաներեն հարց տվեց, գետնին ընկած տղամարդը ուրախացավ և սկսեց ինչ-որ բաներ ասել, սակայն Հարությունը ուշադրություն չդարձրեց, այլ պարզապես շրջվեց ու հավաքված մարդկանց ասաց, որ այդ մարդը ՀԱՅ չի, այլ ադրբեջանցի է: Կանգնածները հարցրին, թե նա ով է, և Հարությունը պատասխանեց.
-ՀԱՅԸ ես եմ, ոչ թե նա, նա ձեզ խաբում է,- ասաց և ցույց տվեց իր զինվորական գրքույկը՝ իր խոսքերը հաստատելու համար:
Հարությունի խոսքերով, ադրբեջանցին ուզում էր հայի անունը քցեր, իսկ այդ ժամանակ դա շատ հեշտ էր, քանի որ փաստաթուղթ չէին ուզում, և ով ուզեր, կարող էր ասել, որ ՀԱՅ Է, ինչն էլ անում էին ադրբեջանցիները: Դրա համար էլ այդքան ատելություն կար ՀԱՅԻ նկատմամբ: Սակայն ոստիկանները տարան այդ տղամարդուն և երբ ուզում էին Հարությունին էլ տանել, այնտեղ հավաքված կանայք թույլ չտվեցին:
Հարությունը պատմում է, որ զինվորական ծառայության ժամանակ երբեմն մեկնում էին այլ երկրներ, ինչպես նախորդ պատմության ժամանակ, երբ նա Ռուսաստանում էր՝ Պետրոպավլովսկում, և զինավարժությունները շատ հաճախ անում էին ադրբեջանցիների հետ, և ամեն անգամ, երբ մոտ 20 հոգանոց ջոկատով գնում էին զինավարժությունների, իրենց հետ տանում էին սնունդ, և հաճախ Հարությունը հենց 20 հոգու համար էլ վերցնում էր ուտելիք, քաղցրեղեն, թեյ և հյուրասիրում բոլորին:
Ջոկատում ադրբեջանցիներից մեկը, ով գնահատում էր Հարությունի արարքը և նվիրված էր նրան, հայտնում է, որ մյուս ադրբեջանցիները, գիշերը զինավարժությունների ժամանակ, ուզում են ծեծի ենթարկել Հարությունին, պարզապես, որ նա հայ է, և նաև նախանձում են, որ հայը այնքան լավ է ապրում, որ մի հատ էլ իրենց է օգնում ու սնունդ տալիս (դե հա, տրամաբանություն չկա, մարդ էլ ուզի ծեծի նրան, ով բառի բուն իմաստով կերակրում է իրեն)։ Հարությունը ոչինչ չի ձեռնարկում:
Ջոկատի սերժանտը բաքվեցի էր և հարգում ու սիրում էր Հարությունին: Բարեբախտաբար իմանում է այդ մասին: Դասերի ժամանակ կանգնեցնում է ջոկատին, Հարությունին շարքից հանում և հարցնում, թե արդյոք գիտի նա այդ մասին, իսկ Հարությունը ասում է, որ գիտի, բայց չգիտի, թե ինչու, ի վերջո ոչ մի առիթ չկա:
Սերժանտը թուրքերին հանում է շարքից և Հարությունին ասում.
-Իմ աչքի առաջ թակի, տեսնեմ,
Սակայն Հարությունը հրաժարվում է, ասելով.
-Իրենք ինձ թշնամի չեն, ես խնդիր չունեմ իրենց հետ, այդ թուրքերն են ինձ համարում իրենց թշնամի:
Դա լսելով՝ սերժանտը ինքն է դաժան ծեծի ենթարկում այդ թուրքերին և ասում.
-Դուք արժանի չեք նրա արած և ոչ մի բանին, չեք ուտի Հարությունի բերած ուտելիքը,- հետո դիմում է Հարությունին,- եթե իրենց ուտելիք տաս, քեզ եմ պատժելու։
Դրանից հետո թուրքերը չէին էլ համարձակվում ինչ-որ բան անել ՀԱՅԻՆ, ավելին, գնում ու շողոքորթում էին։
Մի անգամ էլ, երբ Հարությունը գնացքով Կարագյոլ գնալիս է եղել (Սև լիճ, Զանգիլանի շրջանի գյուղ, որտեղ Հարությունի պապիկը մեղուներ էր պահում), գնացքի նախամուտքում ծխում էր, երբ լսում է թուրքերի խոսակցությունը: Նրանք հասկացել էին, որ Հարությունը հայ է, և ուզում էին, ինչպես Հարությունն է մեջբերում նրանց խոսքերը, «թակեն ու սատկացնեն» նրան, ով գիտի, հետո էլ շպրտեն մարմինը գնացքից, ոչ ոք ոչինչ չէր իմանա, և քանի որ նրանք շատ էին, իսկ Հարությունը մենակ, երբ ուզում էին Հարությունին կանչել, նա լուռ մտնում է գնացքի վագոն և նստում մի մարդու մոտ, ով, պարզվեց, Հարությունի պապիկի մոտ ընկերն էր, և երբ թուրքերը եկան Հարությունին վագոնից հանելու, այդ մարդը ասաց սաստեց նրանց՝ ասելով.
-Եթե չեք ուզում լուրջ խնդիրներ ունենալ, ավելի լավա գնացեք, ինչ դուխով եք եկել ստեղ, դուք հիմա հայերի տարածքում եք ու գնում եք հայի քաղաք, բա հայերը ձեզ ինչ կանեն:
Թուրքերը լուռ հեռանում են:
Սա Հարությունի հետ պատահածների շատ քիչ դրվագներ են: Հարությունը ասում է, որ շատ են եղել նման դեպքեր, սակայն շատ բաներ մոռացել է: Նա շատ անգամ է փրկվել թուրքի «երախից» թշնամու լեզուն իմանալու շնորհիվ: Ի դեպ, քանի որ Թուրքիա, Ադրբեջան, Թուրքմենստան, և այլ երկրների լեզուները շատ նման են իրար, օրինակ թուրքերեն իմանալով, կիսով չափ կհասկանաք մյուսներին:
Կարծում եմ, այս պատմությունները բավական են, որպեսզի դու սկսես սովորել թշնամուդ լեզուն:
Ի դեպ, գիտեի՞ր, որ Ադրբեջանում հայոց լեզուն ինտենսիվ ուսումնասիրվում է: Այդ մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ մեր մյուս հոդվածում՝ սեղմելով այստեղ: