Արցախի կորսված լեռները. Այս վայրերը անպայման տեսնել է պետք

Մռավի լեռնաշղթա

Արցախի Հանրապետության ամենաբարձր՝ Արիության լեռը, գտնվում է Մռավի լեռներում, բայց լեռնագնացների համար լեռը փակ էր նույնիսկ նախքան պատերազմը՝ անվտանգության նկատառումներով։

mravi
Մռավի լեռնաշղթա

Մռավի լեռները Սևանի լեռների արևելյան շարունակությունն են: Շղթան սկսվում է Մեծ Հինալ հանգուցային գագաթով (3367 մ), որում խաչի ձևով հանդիպում են իրար հետ չորս լեռնաշղթաներ։ Շղթայի վրա կան բազմաթիվ գագաթներ, որոնց բարձրությունն անցնում է 3000 մետրից։ Ամենաուշագրավ լեռնագագաթներն են՝ Արիությունը (3724 մ), Ամուրը (3395 մ) և Մռավը (3340 մ), վերջինիս անունով էլ կոչվում է լեռնաշղթան։

Ըստ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի այս շրջանը նոյեմբերի 25-ին հանձնվեց Ադրբեջանին։

Ծաղկասար լեռ

tsaghkasar
Ծաղկասար լեռ

Ծաղկասարը Դադիվանքի լեռների ամենաբարձր կետն է։ Այն գտնվում է Լև գետի ձախափնյակում։ Բարձրությունը 2267 մետր է։ Հատկապես գեղեցիկ է դեպի Ծաղկասար տանող ճանապարհը։ Լև գետի ոլորապտույտ կիրճով ճանապարհը տանում է Եղեգնուտ (այժմ Ղամշլի) գյուղ։ Այս կիրճն ինքնին բնության հուշարձան է և զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն էր։ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Լևի կիրճն ու Հայաձորի լեռները։

Տողասար լեռ

Տողասար լեռը գտնվում է Արցախի Հադրութի շրջանում։ Բարձրությունը՝ 1471 մետր է։ Լանջերն անտառապատ են։ Բոլոր կողմերից շրջապատված է հին պատմական գյուղերով (Տումի, Մեծ Թաղեր, Տող, Մոխրենես)։

toghasar
Տողասար լեռ

Տողասարի լանջին գտնվում է Գտչավանքը (Գտիչ վանք)։ Լեռան գագաթին դեռ պահպանվում են Գտիչ բերդի ավերակներն ու Թեժ եկեղեցին։

tezh ekeghetsi
Թեժ եկեղեցի