Հայերն ամենուր են. ժամանակակից ռուսական կինոյի ամենավառ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՄՔԵՐԻՑ մեկը
Ամերիկյան Variety ամսագիրը ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻՆ ներառել է լավագույն տասը հեռանկարային ռեժիսորների ցուցակում:
- Աննա Մելիքյան
Ժամանակակից ռուսական կինոյի ամենավառ դեմքերից մեկը…
Աննա Մելիքյանը մեր ժամանակների ռուսական կինոյի ամենահեռանկարային երիտասարդ ռեժիսորներից մեկն է: Աննան ծնվել է Բաքվում, տեղափոխվելով Հայաստան՝ մինչև 17 տարեկանն ապրել Երևանում ու մեկնել Մոսկվա, որտեղ էլ իր գործունեությունն է ծավալում մինչ օրս:

Ուսանողական տարիներին մի քանի կարճամետրաժներ նկարահանելուց հետո ներկայացել է իր առաջին լիամետրաժ ֆիլմով. «Մարս» կինոնկարի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ։

Երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Ջրահարսը», ստացավ Սանդենս կինոփառատոնի ժամանակ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար և Ռուսաստանի կողմից ներկայացվեց «Օսկարի»։ Աննայի մեկ այլ՝ «Աստղ» ֆիլմի համար նա «Կինոտավր» փառատոնում ստացավ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար։ 2015 թվականին էկրաններբարձրացավ «Սիրո մասին» կինոալմանախը, որը «Կինոտավր»-ում արժանացավ Գրան Պրի մրցանակի:
- Աննան ստեղծել է «Մագնում» ընկերությունը, որը զբաղվում է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությամբ։