Այս հայի գեղանկարչական հյութեղ մակերեսով աչքի ընկնող աշխատանքները ցուցադրվել են նույնիսկ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդի տանը. լուսանկարներ
Խոսքը հայ գեղանկարիչ Վրույր Եզեկիելի Գլաստյանի մասին է:

Ծնվել Է 1924 թվականի մարտի 3-ին Երևանում: 1958 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը: 1959 — 1964 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1962 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների Ֆրանսիայում, Արգենտինայում, Պորտուգալիայում, Լիբանանում և այլուր: 1968 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ:
Վրույր Գալստյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի երկրների արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և մի շարք մասնավոր հավաքածուներում։ Նկարչի աշխատանքները ցուցադրվել են նաև Լոնդոնի «Sotheby’s» աճուրդի տանը։
Վրույր Գալստյանը ստեղծել է գեղանկարչական հյութեղ մակերեսով աչքի ընկնող դիմանկարներ, բնանկարներ, պարզ երկրաչափական ձևերով արտահայտված նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ։ Նրա արվեստի մեջ մեծ դեր են խաղացել Մարտիրոս Սարյանը և Երվանդ Քոչարը։
Ձեզ ենք ներկայացնում գեղանկարչի առավել հայտնի աշխատանքներից մի քանիսը:



