ՀԱՅ աշխարհահռչակ կոմպոզիտորը. Կոմիտասի ընկերն ու հավերժ մրցակիցը

«Ուսուցիչը նախ պետք է սիրի մեր ժողովրդին»:

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտորի կյանքի մեծագույն նպատակն էր չսահմանափակվել նեղ ազգային շրջանակներով, դուրս գալ լայն ասպարեզ, հայ երաժիշտներին ծանոթացնել արտասահմանյան երաժշտության հետ:

Ռոմանոս Մելիքյանը հայ դասական ռոմանսի հիմնադիրն է: Հայ երաժշտական մշակույթում առանձնահատուկ է Ռոմանոս Մելիքյանի գործը. այն առժամանակ է: Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ երաժշտական կրթության բարձրագույն հաստատությունն այսօր գործում է շնորհիվ մեծանուն հայ կոմպոզիտորի:

Ռոմանոսի առաջին երաժշտական գործիքն է դառնում իրենց տան մանդոլինան: Մանկուց ունեցել է երաժշտական հակումներ, թեմական դպրոցում ուսանելու տարիներին երգչախմբի անդամ է եղել:

Արդեն 1900-ի ամռանը Մելիքյանի ղեկավարած երգչախումբը ներկայանում է իր առաջին համերգային ծրագրով: Այդ շրջանում եկեղեցական երգչախմբերը դարձել էին հայ երաժշտության բնակության հասցեն: Ավելի ուշ Ռոմանոսն ընդունվում է Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարան, հենց այս շրջանում է հատկանշվում նրա ուրույն մոտեցումը ժողովրդական երաժշտությանը: Այս շրջանում նա երաժշտություն էր գրում նաև թատերական ներկայացումների համար: Տարված էր Չայկովսկու ստեղծագործություններով: Շուտով Մոսկվայում բացվում է ժողովրդական կոնսերվատորիա, որտեղ էլ Ռոմանոսը շարունակում է ուսանել:

«Գեղարվեստն է ճշմարտությունը. ճշմարտությունը՝ ամենքի համար, և ամենքը պետք է ձգտեն այս ճշմարտությանը»:

Ռոմանոս Մելիքյան
Romanos Melikyan - Հայ կոմպոզիտորներից ամենալիրիկականը. Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտորի առաջին տպագրված գործը Վահան Տերյանի բանաստեղծության հիման վրա ստեղծված «Աշնան երգ» ռոմանսն է: Շուտով Մելիքյանը տեղափոխվում է Թիֆլիս և այնտեղ հիմնում «Երաժշտական լիգան», որը նպատակ ուներ զարգացնել հայ երաժշտությունը: Այս շրջանում նա հրատարակում է մի շարք ռոմանսներ, այս թվում ՝ «Աշունը», «Վարդը»: Հետագայում Ռոմանոսն ընդունվում է Պետերբուրգի Կոնսերվատորիա: 1912թ.-ին լույս են տեսնում կոմպոզիտորի կատարած նոր մշակումները՝ «Էսքիզներ»:

  • Ռոմանոս Մելիքյանն ու Կոմիտասը

Հատկանշական է, որ կոմպոզիտորների հարաբերությունները չափազանց լարված էին: Կոմիտասի նկատմամբ Ռոմանոսը կանխակալ վերաբերմունք ուներ, Գևորգ Գյոդակյանը պատմում է, որ նա կարծես վախենում էր Կոմիտասից, վախենում էր ճանաչել նրա ուժը: Կոմիտասի ուժը ճանաչելը Ռոմանոսի համար կնշանակեր հրաժարվել սեփական համոզմունքներից:

Հետագայում՝ տարիներ անց Ռոմանոս Մելիքյանը խոստովանում է, որ Կոմիտասը մեծ տաղանդի և ներշնչանքի տեր արվեստագետ է:

коллаж 1 960x639 - Հայ կոմպոզիտորներից ամենալիրիկականը. Ռոմանոս Մելիքյան