«Մենք պարտվել ենք հայերին»․ ադրբեջանցի գրող

Շվեդիայում բնակվող ադրբեջանցի գրող, հրապարակախոս Վահիդ Գազին մի բաց նամակ է հրապարակել, որտեղ խոսում է հայերի մասին և ադրբեջանցիների, ովքեր չեն ճանաչում հայ ազգին։ Հեղինակն այս նամակում նշում է, որ ադրբեջանցիները, ովքեր հաջողություններ են ունեցել, անպայման իրենց թիկունքում ունեցել են որոշ հայերի ներկայությունը։

Հեղինակն ակնհայտորեն դրական վերաբերմունք ունի հյերի հանդեպ, իսկ ադրբեջանցիներին կարծես դրդում է լինել նւոյնպիսին, ինչպիսին հայերն են։ Հեղինակն ասում է, որ միայն պատերազմում չեն պարտվել հայերին։ Եվ նշում է այն աարտները, որտեղ պարտվել են։ Այս հատվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Պարտվել ենք պատերազմում մարշալ Բաղրամյանին, մարշալ Բաբաջանյանին, քաղաքականության մեջ` Միկոյանին, այլախոհների մեջ` Պարույր Հայրիկյանին, իրավապաշտպանության բնագավառում` Ալիխանյան-Բոններին, դասական երաժշտության մեջ` Արամ Խաչատուրյանին, ժամանակակից երաժշտության մեջ` Միշել Լեգրանին, ջութակում` Սամվել Երվինյանին, դուդուկում` Ջիվան Գասպարյանին, ուդում` Ջոն Բերբերյանին, էստրադայում` Շառլ Ազնավուրին, գրականության մեջ` Վիլյամ Սարոյանին, նկարչության մեջ` Այվազովսկուն, կինոյում` Փարաջանովին, դերասանության մեջ` Ջիգարխանյանին, նորաձևության բնագավառում` Քիմ Քարդաշյանին, բիզնես վարելու մեջ` Քըրք Քըրքորյանին, բարեգործության մեջ` Ջերարդ Գաֆեսճյանին, կոնստրուկտորական գործում` Արտյոմ Միկոյանին, աստրոֆիզիկայում` Համբարձումյանին, վարսավիրության մեջ` Մոսեսին, փինաչիության մեջ` Աշոտին, թթու դնելու մեջ` Հայկանուշին»։