Մի ծիծաղաշարժ ու հետաքրքիր պատմություն ՀԱՅ ՀԱՆՃԱՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Շիրազի մայրը՝ Աստղիկը, կարսեցի է եղել, հայրը՝ Թադևոսը՝ գյումրեցի: 5 տարեկան է եղել, երբ սպանել են հորը: Մայրը, աշխատանք չունենալով ու չկարողանալով կերակրել, երեխաներին սովից փրկելու համար ստիպված որբանոց է տարել: 5-ից 7 տարեկանը Գյումրիում բացված ամերիկյան որբանոցում է մնացել, այնտեղի լոբին կերել, բայց մրգի կարոտ է եղել:

Փոքրիկ Հովհաննեսը տաղանդավոր երեխա է եղել, լավ քանդակել է: Տղաները հացի չոր մասը կերել են, խմորը տվել Շիրազին, ով դրանից փոքրիկ արձանիկներ է սարքել, տվել դռնապանին, համոզել, որ տղաներով փախնեն շուկա, գողություն անեն ու այն վայելեն Ախուրյանի ափին:

Փողոցում ապրող Հովհաննեսը սկսում է գողություն անել, որ ապրի. քնել է եկեղեցու պատի, բարդու ծառի տակ, շան բնում… Հենց հերթական գողությունն էլ նրան օգնել է, որ գտնի մորը, քանի որ գողության թիրախը հենց մայրն էր, ում որդին առաջին րոպեներին չի ճանաչել: Այդ օրվանից սկսած մայր ու որդի չեն բաժանվել: Ի դեպ, «Գտա» բանաստեղծությունը Շիրազի ինքնակենսագրականն է:

Գյումրեցի տղան նաև ջուր ծախելով է գումար աշխատել:

***

«Իր հետ դասարան շուն ու կատու է տարել:  Մի օր էլ դասատուի՝ դասը պատմելու ընթացքում, շանը կսմթում է: Վերջինս սկսում է հաչալ: Դասատուն դասարանից հանում է, թե՝ ծնող կբերես:  Բայց այնքան շատ են ծնող կանչել, որ ամաչում է մորը ասել. իր ծակ կոշիկները 5 կոպեկով վաճառում է, այդ գումարը տալիս մի կնոջ ու խնդրում՝ որպես ծնող ներկայանալ:

Ուսուցչուհին սկսում է բողոքել, այս կինն էլ շրջվում է դեպի Շիրազը, թե՝ գետինը մտնիս շան լակոտ, հորն է քաշել: Հոր անունը լսելուց վիրավորվում է, լացակումած ասում՝ այ կնիկ, 5 կոպեկը տվեցի, որ գլխո՞ւս զարկեիր… Սուտը բռնվել է, ու նորից դասից դուրս են արել:

Ամեն անգամ դպրոցից հեռացնելուց՝ պատմության դասատուն, իմանալով նրա ունակությունների մասին, խնդրել է տնօրենին հետ ընդունել»,