Մուրադ-Ռաֆայել քոլեջը, որտեղ այս տարի կանցկացվի Ավրորայի մրցանակաբաշխությունը

Այս տարի Ավրորա Մարդասիրական Նախաձեռնության մրցանակաբաշխության երեկոն տեղի կունենա Վենետիկում: Սա կլինի առաջին մեծ հանդիպումն այն ժամանակից, ինչ աշխարհը ստիպված անցավ առցանց ռեժիմի, և բոլոր կարևոր և անկարևոր միջոցառումները սկսեցին կրել վիրտուալ բնույթ: Վենետիկում Ավրորայի մրցանակաբաշխության երեկոն կանցկացվի հանրահայտ Մուրատ Ռաֆայել քոլեջում, ինչն էլ հնարավորություն կտա ներկաներին լիովին բացահայտել Վենետիկի հայկական ժառանգությունը:

1836 թ. երկու հարուստ հայեր՝ Սամուել Մուրատը և Էդուարդ Ռաֆայելը, որոնք Հնդկաստանից էին, ֆինանսավորեցին Վենետիկի հայկական քոլեջի հիմնադրմանը, որը և նրանց պատվին անվանվեց Մուրադ Ռաֆայել: Քոլեջը գտնվում է 1690 թ. բառոկյան ոճով կառուցված Palazzo Ca’ Zenobio-ում:

Մուրադ Ռաֆաըել քոլեջը միշտ ապահովել է բարձրակարգ ակադեմիական կրթություն և ունեցել է որակյալ ուսուցչական կազմ: Դրա շրջանավարտները միշտ արիստոկրատիկ ծագումով մարդիկ են, և քոլեջը միշտ սերտ կապեր է պահել Մխիթարյան Միաբանության հետ: Մի շարք հայտնի հայեր, այդ թվում նաև Ուիլիամ Սարոյանը, սովորել են այս քոլեջում: