Սովորի՛ր թշնամուդ լեզուն. պահը եկել է

Հայաստանը շատ փորձությունների, պատերազմների, դավաճանությունների միջով է անցել: Սակայն, թվում է, թե մենք ընդհանրապես դաս չենք քաղում մեր անցած ճանապարհից, մեր սխալներից և ինչքան հարստություն, ինչքան արժեքներ ենք մենք կորցրել մեր ինքնավստահության, հանգստության պատճառով: Պատմության մի ահռելի հատված էլ մերը չի:

Դպրոցական ծրագրերում վաղուց պետք է ներառվեր թուրքերեն կամ ադրբեջաներեն լեզու: Դեռևս 1990-ականներից, եթե ոչ ավելի վաղ, օրինակ 1915 թվականից, հայը պետք է սովորեր, որ հասկանա թշնամուն, ճանաչի նրան ինչպես սեփական անձին: Պատկերացրեք` ինչքան մարդ կարող էր փրկվել մի հասարակ լեզու իմանալով: Իսկ եթե քեզ թվում է, թե լեզուն կապ չունի, կարդա մեր մյուս հոդվածը, որտեղ հայը ոչ միայն բացահայտեց թուրքի սուտը, այլև մի քանի անգամ փրկվեց մահից թուրքերեն իմանալու շնորհիվ:

Armenians worldwide mark 1915 genocide of 1.5 million people - CBS News

Ասեմ ավելին, թշնամին վաղուց սովորում է ՀԱՅԵՐԵՆԸ: Մեր լեզուն ինտենսիվ ուսումնասիրվում է Ադրբեջանում, որի մասին կարող ես կարդալ այստեղ: Եվ դու դա շատ լավ գիտես, սակայն, վստահ եմ, մտածում ես, թե քեզ պետք չի գա: Ոչ, հարգելիս, թշնամու լեզուն պետք է իմանալ անկախ նրանից, թե որտեղ ես և ում հետ:

Իհարկե, միայն լեզու իմանալով չենք ուղղի մեր բոլոր սխալները և հետ չենք բերի կորցրածը, սակայն գոնե մի քանի քայլով մոտ կլինենք հաղթանակին, և գոնե չենք կորցնի այն, ինչ մնացել է ՀԱՅՈՑ աշխարհից: