Ամերիկյան հայտնի CNN հեռուստաընկերությունը ներկայացրել է տոլման՝ հայկական խոհանոցի գանձերից մեկը. տեսանյութ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Facebook-ի իր էջում հրապարակել էր հայկական տոլմայի մասին CNN-ի տեսանյութը: Ցավոք, այսօր Տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է ադրբեջանական ուտեստ։
Համային անհավանական հատկանիշների շնորհիվ հայկական տոլման մեծ ժողովրդականություն է վայելում ամբողջ աշխարհում։ Դրա ավանդական տարբերակը համարվում է առավել հայտնի: Նրա բաղադրատոմսը շատ պարզ է՝ աղացած միս, բրինձ, սոխ և համեմունքներ խառնում են և փաթաթում խաղողի տերևների մեջ և եփում:
Չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհեթեթ որոշմանը, խոհարարներն ամբողջ Հայաստանից էնտուզիազմով պատրաստում են տոլման՝ հայկական խոհանոցի թագուհուն։ Տեսանյութում ներկայացված է Սեդրակ Մամուլյանի կողմից կազմակերպած Տոլմային նվիրված փառատոնը։ Մամուլյանն ասել է.
«Այս փառատոնի նպատակն է նպաստել հայկական խոհանոցի ավանդույթների պահպանմանը։ Փառատոնին մասնակցում են 23-ից ավելի խոհարարներ, որոնք ներկայացնում են տոլմայի 70 տեսակ։ Բացի այդ, մենք նախատեսում ենք գիրք հրատարակել գոյություն ունեցող բոլոր տոլմայի բաղադրատոմսերով»:


Փառատոնն ուղեկցվեց ժողովրդական պարերով և երգերով: Հետազոտողների կարծիքով, տոլմայի պատմությունը ավելի քան 3000 տարի է:
«Հին ժամանակներում Տոլման հաճախ պատրաստում էին խաղողի տերևներից: Հին Ուրարտական «ուտուլի» բառը նշանակում է «խաղողի վազ», իսկ «թոլի» նշանակում է «խաղողի տերև», որից էլ տեղի է ունեցել «տոլմա» բառը «,-ասաց պատմաբան Վահե Աթանեսյանը։
Անշուշտ, Տոլման հայերի ամենասիրելի ուտեստներից մեկն է, ինչպես նաև տոնական սեղանի պարտադիր մասը։