Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանը գտնվում է Հայսատանում․ գիտե՞ք՝ այն որ քաղաքում է գտնվում

Այսօր ամբողջ աշխարհում շատ ձիարձաններ կան, բայց դրանցից  ամենամեծը գտնվում է Երևանում։

Hayk Bzhishkyan statue, Yerevan, VM 01.jpg

Դե իհարկե խոսքը Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց կանգնեցված հուշարձանն է, որն այնտեղ տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հուշարձանի շինարարությունը սկսվել է 1974թվականից, իսկ 1977թվականի փետրվարի 18-ին ավարտվել է շինարարությունը։

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ հասնում է 12,5 մետրի։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին։

Գայի հուշարձանին կից պատի վրա կան «Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակները։

Hayk Bzhishkyan statue, Yerevan, VM 03.jpg

Հուշարձանի քանդակագործն է Սուրեն Նազարյանը, իսկ Ճարտարապետը՝ Սարգիս Գուրզադյանը։