Խրիմյան Հայրիկի սիրելի դղյակը. վայր, որտեղ հաստատվեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

Հայտնի բարերար Միքայել Արամյանցի  դղյակը գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում։ Դղյակը կառուցված է  1900 -ականներին՝ շվեյցարական ոճով։ Այն Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստոնում։ Արամյանցի դղյակը 2016թ-ի դեկտեմբերի 15-ին  կառավարության որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշաժր հուշարձաների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ։

  • Դղյակն ունի բավականին հետաքրքիր պատմություն։

Վրաց իշխան Բարաթովը պարտքեր ուներ և կալվածքը գրավ էր դրել պետական հողային բանկում։ Չկարողանալով մարել պարտքերը և չկամենալով էժան կորցնել կալվածքը՝ Բարաթովը դիմում է Միքայել Արամյանցին և նրանից մեծ գումար փոխ առնում բանկի պարտքը մարելու համար։ Բայց Բարաթովը խաղամոլ էր և վատնող, այդ գումարն էլ է փոշիացնում ու բանկի տոկոսները չի վճարում։ Պետական բանկն այս ամենի պատճառով աճուրդի է հանում կալվածքը։ Որպեսզի իր տված գումարը չկորչի, Արամյանցը վճարում է բանկի տոկոսները և գնում կալվածքը։

Արամյանցի տան թնջուկը մնում է օդում ...

1898 թվականին Արամյանցը Բարաթովից գնած հողամասում շվեյցարական ոճով դղյակ կառուցում։

Այստեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհաննես Թումանյանը,  Հայրիկ Խրիմյան Կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսըև այլք։ Միքայել Արամյանցի դղյակում է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը։ Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում առաջին թենիսի կորտը:

Ազգային գործիչ Միքայել Արամյանցի ...

19-րդ դարի հայտնի բարերար, մեծահարուստ նավթարդյունահանող Միքայել Արամյանցի դղյակը ընդամենը մոտ 4 հազար դոլարով վաճառվել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նախկին ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանին, ով այժմ պատիժ է կրում մանկապղծության համար։

Դղյակն իսկզբանե գնվել է հետագայում տուրիստական հանգրվան դարձնելու և վերականգնելու նպատակով, սակայն այդ բոկոր պայմանները երկար տարիներ շարունակ մոռացության են մատնվել,  դղյակը տարիներ շարունակ բնակչության համար փակ է եղել, քանի որ Սերոբ Տեր -Պողոսյանի համար ծառայել է որպես սեփական բնակարան։