Այս հայը որոշեց մնալ Անիում եւ անձամբ ուսումնասիրել հայ ժողովրդի քարակերտ ժառանգությունը․ ճանաչենք իրական նվիրյալին

Խոսքը հայ նշանավոր գիտնական, ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, հնագետ և լուսանկարիչ Թորոս Հարությունի Թորամանյանի մասին է։ Թորոմանյանը  հայ ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիրն է։

Թորոս Թորամանյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ծնվել է Զորավար Անդրանիկի ծննդավայրում՝ Փոքր Հայքի Շապին-Գարահիսար քաղաքում, 1864 թվականին, հողագործի ընտանիքում։

 1878 թվականին 14 տարեկանում զրկվել է ծնողներից։ Սկզբնական կրթությունը ստացել է իր ծննդավայրի Մուշեղեան վարժարանում։ 1883 թվականին ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Կ. Պոլիս, որտեղ աշխատել որպես քարկոփի եւ ապա հյուսնի աշկերտ, նույն ժամանակ պատրաստվելով համալսարանական մուտքի քննություններին։ 1888-1893 թթ. սովորել է Կ.Պոլսի Կայսերական Գեղարվեստից ճեմարանի ճարտարապետական բաժնում։

Թորամանյանը 1903 թվականին կարճ ժամակով վերադարձել է Բուլղարիա։ Սակայն նույն թվականին գարնանը Փարիզաբնակ հայագետ Կարապետ Պասմաճյանը առաջարկել է  երեք ամսով գնալ Անի՝ ուսումնասիրություններ կատարելու համար։ Սակայն Անին մեծ անակնկալ եղավ Թորամանյանի համար։ Այս կապակցությամբ Թորամանյանն իր «Զվարթնոց եկեղեցին» հոդվածի մեջ գրել է՝ «Ես այս ամենը տեսա, երբ երկու տարի առաջ այցելեցի Անի։ Զարմանքով կը դիտեի չորս կողմս եւ չէի ուզեր հավատալ տեսածներուս իրականությանը»։

Այս տողերով Թորամանյան ակնարկել է, որ մինչեվ 20-րդ դարի սկիզբը, հայկական ճարտարապետությունը ճանաչված չէր որպես ինքնուրույն ճարատարապետական ոճ ունեցող առանցին դպրոց։ Այս մասին Թորամանյան իր «Զվարթնոց եկեղեցին» հոդվածի մեջ գրել է՝«Դժբախտաբար, ոչ մեկ տեղ չի պատահեցա «Հայկական ճարտարապետություն» խորագրի տակ բացված բաժնի մը, ոճերու ուսումնասիրությանց շարքին մէջ։ Հետեւաբար հայ ոճի մը գոյութեանը չէի երեվակայեր իսկ»։ Հենց այս պատճառով Թորամանյանը որոշել է մնալ Անիում եւ անձամբ ուսումնասիրել հայ ժողովրդի քարակերտ ժառանգությունը։ Այդ որոշման իրականացմանը նպաստել է հայտնի հնագետ Նիկողայոս Մառի Անիում լինելը, որը երկրորդ անգամ էր եկել Անի՝ պեղումներ կատարելու։ Թորամանյանն ունեցել է Մառի նյութական աջակցությունը։

Թ. Թորամանյանը չափազանց կարևոր ներդրում է ունեցել հայկական ճարտարապետության միջազգային գնահատման գործում։ Նրա արած գործը, բազմաթիվ զրկանքների գնով, կարելի է համեմատել ամբողջ գիտահետազոտական հիմնարկի աշխատանքի հետ։ Նա ոչ միայն եղել է հմուտ մասնագետ, այլ նվիրյալ հայ, ով զինված էր անսահման սիրով դեպի հայ ճարտարապետությունը։ Հայ մշակույթի համար իր արած վիթխարի գործի համար, իրավամբ, նրան համարում ենհայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հայր։

Իր աշխատանքներով Թ. Թորամանյանը հեղաշրջում է կատարել համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ, ներկայացրել հայերի ճարտարապետության ծագումը և զարգացման շրջանները։

Հայաստանում սահմանված է Թորոս Թորամանյանի անվան մրցանակ։