Ճանաչու՞մ եք այս հային. նրա շնորհիվ վերականգնվել է Լիբանանի հայտնի թատրոնը

Լիբանանահայ համայնքը միշտ եղել է հայկական առավել ակտիվ և գործուն հայկական համայնքներից մեկը: Այնտեղ են ծնվել և գործել մշակույթի և այլ ոլորտների բազմաթիվ տաղանդավոր հայ գործիչներ: Նրանցից մեկ է Պիեռ Շամասյան՝ հայտնի երգիծաբանը Բուրջ Համմուդից:

Պիեռ Շամասյանը ծնվել է 1949 թ. Բեյրութում: Նա որպես երգիծաբան հայտնի է ոչ միայն հենց Լիբանանում, այլ նաև սփյուռքի այլ գաղթօջախներում: Նա հյուրախաղերով միշտ հանդես է եկել այն վայրերում, որտեղ ապրում են հայեր: Նրա շնորհիվ է վերածնվել Լիբանանի Le Theatre de Dix-Heures թատրոնը: Նա իր կարիերայի ընթացում ունեցել է բազմաթիվ դերեր, սակայն դրանցից ամենահանրահայտը դարձել է <<Բադալ Շվարադյանը>>: