Չնմանակելով նկարիչ հորը՝ այս հայուհին ստեղծել է նկարելու իր ուրույն ձեռագիրը․ գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Խոսքը վրացահայ նկարիչ  Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դստեր՝ Զուլեյկա Ալեքսանդրի Բաժբեուկ-Մելիքյանի մասին է։

Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան.jpg

Ծնվել է Թբիլիսիում 1939 թվականին։ Գեղանկարչություն սովորել է հոր՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի մոտ։ Զուլեյկայի եղբայրը նույնպես նկարիչ է։

1964-1965 թվականներին սովորել է Յ. Նիկոլաձեի անվան ուսումնարանում։ 1966 թվականից Թբիլիսիի նկարիչների միության անդամ է։ 2009 թվականից հաստատվել է Երևանում։

Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի գործերը պատկանում են հեքիաթային ռոմանտիկ «բաժբեուկյան թատրոնին»։ Չնմանակելով հորը՝ Զուլեյկան ստեղծել է ուրույն ձեռագիր։ Իր բազմաշերտ կտավները նա կառուցում է կետային մանրագույն վրձնահարվածներով։

Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Մոսկվա, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Լյուդվիգ թանգարանում և Բուլղարիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։

«Կարուսել» կտավի համար         Զուլեյկան 1987թվականին Ճապոնիայում արժանացել է ոսկե մեդալի։

Իսկ 2001թվականին Վրաստանի գեղանկարչական դպրոցի զարգացման և հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման համար արժանացել է Վրաստանի պատվո բարձրագույն շքանշանի։

Նկարչուհին այժմ 82 տարեկան է։