Գիտեի՞ք, որ աշխարհի բարձրագույն կետում եղած ամենատարեց մարդը մեր հայրենակիցն է

Լև Սարկիսովը ծնվել է1938 թվականին Վորոնեժ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել երկաթուղում , ապա ավիացիոն գործարանում, որտեղ էլ ներգրավվում է սպորտային տուրիզմի խմբում:


Լևը մասնագիտական կրթություն ստացել է միայն այն ժամանակ, երբ արդեն 20 տարվա լեռնագնացության մարզիչի ստաժ ուներ։ Սովորել է Թբիլիսիի Ֆիզկուլտուրայի ինստիտուտում։
1962 թվականին բարձրացել է Կազբեկ լեռը, և այդ ամենը այնքան է դուր եկել Լևին, որ գնացել է լեռնագնացության ճամբար՝ համապատասխան պատրաստություն ստանալու համար, որից հետո նրան ընդգրկում են զինված ուժերի լեռնագնացների թիմի կազմի մեջ: Լև Սարկիսովը ԽՍՀՄ ԶՈՒ-ի լեռնագնացության բազմակի չեմպիոն է, արժանացել է մի շարք շքանշանների։

Լև Սարկիսովը գագաթին հասել է 60 տարեկան հասակում։ Սարկիսովը գրանցվում է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենատարեց անձ, ով եղել է Էվերեստ լեռան գագաթին: Սարկիսովն Էվերեստի գագաթից դիմել է ողջ աշխարհում բնակվող հայերին, ասելով. «Միասին խաղաղ ապրենք, լավ ապրենք: Ես ձեր ցավը տանեմ»: