«ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ անգնահատելի դեր են ունեցել իմ անձնական ու ստեղծագործական կյանքում». աշխարհահռչակ ՌՈՒՍ գրողի կապերը ՀԱՅԵՐԻ ՀԵՏ

Մայակովսկին ծնվել է 1893 թվականի հուլիսի 19-ին Վրաստանի Բաղդատի քաղաքում՝  անտառապետի ընտանիքում: Մայրը ծագումով կազակ էր: Ընտանիքում 5 երեխաներից Մայակովկսին 2-րդն էր: 1906-ին, երբ Մայակովկին 13 տարեկան էր, մահանում է հայրը՝ սովորական ասեղի ծակոծից արյան վարակում ստանալով: Հոր մահից հետո Վլադիմիր Մայակովսկու ընտանիքը  տեղափոխվում է Մասկվա՝ ընդամենը 3 ռուբլի գրպանում:

  • Քչերին է հայտնի, որ ռուս գրողը սերտ կապ է ունեցել նաև հայերի ու Հայաստանի հետ…
%D5%84%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF %D5%84%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AF%D5%AB%D5%B6 - Մայակովսկու կապը հայերի ու Հայաստանի հետ

Ապագա մեծ պոետի հայրը՝ Վլադիմիր Կոնստանտինվիչը, ծնվել է Ախալցխայում ու մեծացել է հայկական շրջապատում: 1882 թվականին Վլադիմիր Կոստանտինովիչը նշանակվել է  Ալեքսանդրապոլի անտառտնտեսության անտառապետի օգնական: Մայակովսկու մոր՝ ծագումով կազակ Ալեքսանդրա Պավլենկոյի ընտանիքը այդ տարիներին բնակվում էր Լոռիում. այդպիսով, հենց Հայաստանում են ծանոթանում ու ամուսնանում պոետի ծնողները: Բնակության վայրի բերումով Մայակովսկու հայրը շատ լավ տիրապետում էր հայոց լեզվին. պահպանվել են Մայակովսկու քրոջ հուշագրությունները, որտեղ նշվում է. Վլադիմիր Կոնստանտինվիչը սիրում էր երգել ու դրանք հիմնականում ռուսերեն, վրացերեն ու հայերեն կատարումներ էին…

Маяковский и армяне: любовь в крови

Ավելի ուշ Վլադիմիր Կոստանտինովիչը որպես երրորդ կարգի անտառապետ տեղափոխվում է Վրաստան, ընտանիքը հաստատվում է հայ մեծահարուստ Անանովի բնակարանում՝ Բաղդատում. հենց այս տանն է ծնվում իր ժամանակների ամենաանվանի պոետներից մեկը՝ Վլադիմիր Մայակովսկին:

  • Հետագայում Հայաստանն ու հայերն իրենց տեղն են գտնում Մայակովսկու անձնական ու ստեղծագործական կյանքում.

Անգամ տեղափոխվելով Վրաստան՝ Մայակովսկիների ընտանիքը չի դադարում սիրել և կապ պահպանել հայերի հետ: Ասում են՝ Վլադիմիր Կոնստանտինովիչը միշտ ուրախ էր զրուցել իր ճանապարհին հանդիպած բոլոր հայերի հետ՝ վարժ հայերենով: Մայակովսկին ինքն էլ, մեծանալով, սկսում է ընկերություն անել մի շարք հայերի հետ, այդ թվում էր ծագումով հայ ռեժիսոր Վալերի Բեբուտովը, որը  Մեյերխոլդի հետ համատեղ  բեմադրել է Մայակովսկու «Միստերիա-Բուֆֆ»-ը. հետաքրքիր է, որ պիեսի առանցքային խորհրդանիշներից մեկն է բիբլիական Արարատը, որին ձգտում են հերոսները… Արարատը հանդիպում է նաև պոետի մեկ այլ՝ «Հինգերորդ ինտերնացիոնալ» անավարտ պոեմում: Մայակովսկու «Բաղնիք» պիեսի բեմանկարիչը նույնպես  ազգությամբ հայ էր՝ Սերգեյ Վախթանգով: