Հայկական կտավներ՝ Միջին Արևելքում. որ լիբանանահայ գեղանկարչի մասին է խոսքը

Փոլ Կիրակոսյանը լիբանանահայ նկարիչ էր՝ ծնված Երուսաղեմում 1926 թ.:

Ավարտել է Երուսաղեմի «Պիետրո Ժակոբետտի» գեղարվեստի ուսումնարանը։ 1946-1954 թվականներին ստեղծագործել է Բեյրութում, 1954 թվականին մեկնել է Ֆլորենցիա՝  գեղարվեստի ակադեմիայում կատարելագործվելու։ 1961 թվականից հաստատվել է Բեյրութում։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի Ազգային Պատկերասրահում:

Ստեղծագործել է դիմանկարի, բնանկարի և թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերի բնագավառներում («Արաքսի դիմանկարը», «Այգաբաց», «Քաղաք», «Այց ծննդկանին», «Լիբանանյան բնանկար», «Սպասում», «Ընտանիք», «Ագարակ», «Գյուղի աղջիկը», «Զրույց», «Համեստ ընտանիք», «Ընթերցողը» և այլն

Իր կտավներում Կիրակոսյանն արտացոլել է նաև աստանական հայության կյանքն ու կենցաղը («Դեր Զոր», «Գաղթ», «Կարպետագործը»):