Հայրը դստերը Լավինիա է անվանել՝ իտալացի նշանավոր նկարիչ Տիցիանի դստեր պատվին. ո՞վ է այս հայուհին

Խոսքը հայ գեղանկարչուհի, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի մասին է։

Լավինիան ծնվել է 1922 թվականին՝ Թիֆլիսում, նշանավոր հայ նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ընտանիքում։ Հայրը նրան Լավինիա է անվանել՝ իտալացի նշանավոր նկարիչ Տիցիանի դստեր պատվին։

1935 թվականին Լավինիան ժամանել է Երևան, 1941-1944 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1951 թվականին ավարտել Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստական ինստիտուտը։

Հոգեբանական ճշմարտացի նրբերանգներով պատկերել Է իր ժամանակակիցներին, մարմնավորել Հայաստանի աշխատավոր կանանց։

Լավինիայի ստեղծած դիմանկարներից են՝ «Ինքնանկար Ս. Ժիլինսկայայի հետ», «Ռեժիսոր Մ. Վարժապետյանը», «Ինքնանկար»,  Հայաստանի ազգային պատկերասրահ, «Զուլեյկայի դիմանկարը», 1987, «Արշակ»,  բնանկարներից՝ «Ժայռեր»-ը, նատյուրմորտներից՝ «Նատյուրմորտ արձանիկով», 1965, «Նատյուրմորտ», 1972, «Նատյուրմորտ Վեներայի դիմակով», խորհրդանշական պատկերներ «Հրեշտակ», որոնց բնորոշ են գույների և նրբերանգների կենսականությունը։

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, ինքնադիմանկար, 1983 թ.
«Մինաս Ավետիսյանի դիմանկարը», 1965
«Մարտիրոս  Սարյանի դիմանկարը», 1972 թ.

1962 թվականին Երևանում մասնակցում է «Հինգի» ցուցահանդեսին (Մինաս Ավետիսյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան)։

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը Հայաստանի Հանրապետությունում չունի տուն-թանգարան, այդ պատճառով նրա աշխատանքների մի մասը դստեր տանն էին պահպանվում։ 2003 թ. օգոստոսին «անհայտ անձինք» մուտք գործելով Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի Երևանի Տերյան փողոցում գտնվող բնակարանը՝ գողացան Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի համաշխարհային 21 գլուխգործոցները, որը երբեք չբացահայտվեց։ Ծանր ապրումներից և իրավիճակի անկարողությունից՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը հիվանդացավ և մահկանացուն կնքեց 2005 թվականին։