Հայուհիների բարությունից ոչ ոք չունի․ այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցեց դա
Շատ հայտնի փաստ է, թե որքան բարի ու դաստիարակված են հայուհիները։ Այս դեպքը, որին ականատես եղա, ևս մեկ անգամ փաստեց դա։
Դեպքը տեղի է ունեցել Ամերիկայում՝ Լոս Անջելեսում, որն ամենահայաշատ վայրերից է։
Այնտեղ մի թափառող երաժիշտ կա, որն ամեն օր հայտնվում է նույն տեղում և նվագում։ Ոչ ոք, հատկապես նրանք, ովքեր ամեն օր անցնում են նույն վայրով ու հանդիպում նրան, ուշադրություն չի դարձնում ծեր պապիկին։ Նա կարծես հոգեկան խնդիրներ էլ ունենա, եթե անկեղծ լինենք, և մարդիկ չեն ցանկանում ոչ մի կերպ կապ ունենալ ծերունու հետ։
Նրան գումար էլ չեն տալիս, բայց նա միևնույն է ամեն օր գալիս է նույն վայրն ու նվագում։

Երեկ, երբ անցնում էի նույն վայրով, տեսա, որ ծերունին ուշաթափվել է, իսկ նրա կողքին մի երիտասարդ կին է՝ մանկասայլակով։ Ուրիշ ոչ ոք չէր մոտենում անգամ։ Կինը երեխային թողեց ու վազեց մոտակա դեղատունը, որտեղից արագ վերադարձավ ու սկսեց օգնություն ցույց տալ ծերունուն։
Մոտեցա, որ օգնեմ, որովհետև անհանգստացել էի ոչ այնքան ծերունու, որքան փողոցում միայնակ մնացած փոքրիկի համար։
Անգլերենով ծերունուն հարցրեց, թե արդյոք լա՞վ է զգում իրեն, ապա պտտվեց ու երեխային հայերենով ասաց․ «Պապիկն արդեն լավ է զգում, արի գնանք»։
Ոչինչ չասացի, անգամ չասացի, որ ինքս էլ հայ եմ, բայց լցված եմ անսահման սիրով ու հպատրությամբ՝ իմ ազգի աղջիկների ու կանանց հանդեպ։