Հենրիկ Մխիթարյանը կհեռանա՞ ազգային հավաքականից. ի՞նչ է տեղի ունեցել կուլիսներում

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը, ըստ շրջանառվող լուրերի, այլևս չի խաղալու ազգային հավաքականում։ Պատճառներից մեկն էլ այն է, որ հավաքականը վերջին խաղերում խայտառակ հաշվով պարտություններ է կրել։ Չնայած, Հենոն խաղերի ընթացքում ցույց է տվել բարձր արդյունավետություն, այնուամենայնիվ դա կարծես բավարար չի եղել խաղի հաշիվը փոխելու հմարար։

Ասում են՝ մի քանի օր առաջ Հենոն շատ լուրջ զրույց է ունեցել Կապարոսի հետ ու բացատրել է նրան ազգային հավաքականից հեռանալու պատճառների մասին։ Իհարկե, թիմը շատ վատ է վերաբերել այդ որոշմանը, բայց նրանք կարծում են, որ իրենց մեջից հաստատ մեկը կկարողանա արժանի կերպով փոխարինել Հենոյին։

heno

Միաժամանակ թիմում խոսում են, որ Հենոյի թիմում լինել խանգարում է մնացած ֆուտբոլիստերին արժանի կերպով գնահատելու համար։ Բոլորի ուշադրությունը միշտ Հենրիկն է ու ֆուտբոլասերները չեն տեսնում մնացած խաղացողների պոտենցալը։ Ուստի, մեղադրում են  մնացածներին՝ դաշտում անգործության մեջ։

Իրականում, այս որոշումը կդառնա իրականություն, թե ոչ չենք կարող ասել, ամեն դեպքում հավաքականի մարզիչը շատ դժգոհ է եղել ֆուտբոլիստներից և նրանց խաղի ոճից։ Գուցե սա դառնա պատճառ, որ Կապարոսը ևս հրաժարվի հավաքականի մարզիչի պաշտոնից։