«Հոգիների աճուրդ». առաջին ֆիլմը Հայոց Ցեղասպանության մասին
«Հոգիների աճուրդ» ֆիլմն առաջին ֆիլմն է Հայոց Ցեղասպանության մասին: Այն հիմնված է հայազգի Արշալույս Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» վերնագրով օրագրի վրա, որը շատ հայտնի է և թարգմանվել է տարբեր լեզուներով:
Ֆիլմում Արշալույսը կատարում է սեփական դերը: Այն պատմում է հայերի կյանքի մասին մինչև Ցեղասպանությունը և ցույց տալիս տեղահանությունն ու զանգվածային ջարդերը:

Ֆիլմն ի սկզբանե տևում էր մոտ 90 րոպե: Այն առաջին անգամ էկրաններին բարձրացել է 1919 թ.: Սակայն որոշ ժամանակ անց ֆիլմն անհետացել է և երբ այն հայտնաբերվել է, դրա մեծ մասը ոչնչացվել է: Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի կողմից վերականգնվել է ֆիլմի մի փոքր հատվածը, որը տևում է մոտ 25-30 րոպե: Ֆիլմի օրիգինալ տարբերակը մինչև այսօր չի հայտնաբերվել: