Ի՞նչ է հայտնաբերվել Արցախի Նոր Հայկաջուր գյուղում. լուսանկարներ
Տիգրանակերտի հնագիտական թանգարանում մի քանի տարի առաջ բացվել է 30 արտեֆակտով ցուցահանդես, որոնց տարիքը գերազանցում է 1000-ը։ Ինչպես նշել է Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտական խումբը, պեղումներն իրականացվել են Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր գյուղի դամբարանաբլրում, որտեղ էլ դամբարան է հայտնաբերվել:

Այսօր ցուցանմուշների մի մասը գտնվում է թանգարանում, մի մասը՝ Հայաստանի լաբորատորիաներում, որտեղ մինչ օրս ուսումնասիրություններ են կատարվում։
Տիգրանակերտի հնագիտական թանգարանի ցուցահանդեսում ներկայացված են նաև բրոնզե գոտիները, ոսկյա զարդերը, ինչպես նաև դամբարանի փայտե դետալները:
Հայտնագործության մասին տեղեկանալով՝ արտասահմանյան շատ հնագետներ գտածոները համարել են սկյութական մշակույթին պատկանող։ Սակայն տեղացի հնագետները հերքել են նման լուրերը: Գտածոները կապ ունեն Վանի թագավորության մշակույթի հետ։


Նոր Հայկաջուր գյուղն ընդգրկված էր հանրապետության զբոսաշրջային երթուղիներից մեկում, ինչը զբոսաշրջիկներին հնարավորություն էր տալիս ոչ միայն այցելել Տիգրանակերտի հնագիտական թանգարան, այլև նայել այն վայրին, որտեղ պեղումներ են իրականացվում, սակայն, ցավոք, այսօր այն Ադրբեջանի կազմի մեջ է: