«….Մեծ դինամիկա և շարժում, ուժով արվեստ է։ Բրավո՛»․ գիտե՞ք՝ որ հայ նկարչուհու արվեստն է այսպես բնութագրել Խորեն Աբրահամյանը

Խորեն Աբրահամյանը նման կարծիք է արտահայետել նկարչուհի Սաթենիկ Զորիկի Հովհաննիսյանի մասին։

Սաթենիկ Հովհաննիսյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սաթենիկը նկարել է դեռ վաղ հասակից։
Ծնվել է 1953 թվականին Հայաստանում։ 1976 թ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը։ Մասնագիտացել է վաստակաշատ արվեստագետներ Անատոլի Գրիգորյանի, Վերգինե Հայրապետյանից, Միքայել Հովհաննիսյանի, Վովա Ռեզենի մոտ։
1978 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, ինչպես, օրինակ, 1984 թ. Կանադայում, 1986 թ. Ռուսաստանում և այլն։
1989–1991 թթ. եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է։
1991 թ.-ից ՀՀ նկարիչների միության անդամ է։
1976 -1979 թթ. նկարչության ուսուցչուհի է եղել Երևանի N142 միջնակարգ դպրոցում։
1979–1982 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի ‹‹Հայագիտական›› կենտրոնում՝ որպես պատմական նմուշների վերականգնող։
Վերականգնված աշխատանքների մեծ մասը գտնվում է «Սարդարապատ» պետական ազգագրության թանգարանում։
2002–2003 թթ. աշխատել է Նաղաշ Հովնաթանի անվան գեղարվեստի ակադեմիայում՝ որպես գեղանկարչության դասախոս։ 2004 թվականից ցայսօր դասավանդում է Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի կենտրոնական գրադարանին կից նկարչական ստուդիայում։
Վարում է անհատական դասընթացներ մասնագետների և սիրողական խմբերի համար։ Ունի իր նկարչական արվեստանոցը (1989 թվականից)։
Նրա ինքնատիպ ձեռագիրը, ստեղծարար միտքը ժամանակի ու վարպետության կատարելագործման ընթացքում ստեղծել են բնապատկերների, դիմանկարների, նատյուրմորտների անշփոթելի շարքեր։ Նկարչուհու համար ոգեշնչման աղբյուր են եղել Մարտիորոս Սարյանը, Հարություն Կալենցը, Մինաս Ավետիսյանը ևայլ հայտնի նկարիչներ։
Պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ է։ Նրա մի քանի տասնյակ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Հոլանդիա, Շվեդիա, Արգենտինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Ռուսաստան և այլն)։