Շնորհիվ այս հայ ճարտարապետի վերականգնվել են մի շարք հայկական եկեղեցիներ․ ո՞վ է նա

Խոսքը ճարտարապետ Հրաչյա Սարգսի Գասպարյանի մասին է։

Ծնվել է 1947թվականին Լիբանանում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1970 թվականից աշխատում է ՀՀ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում։


Ճարտարապետի նախագծերով և հսկողությամբ վերականգնվել են՝ Հովհաննիսյանների եկեղեցին, Սաղմոսավանքը , Կեչառիսի եկեղեցին, Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հաղպատի վանքի սեղանատունը (1976)։

Հրաչյա Գասպարյանի շնորհիվ կառուցվել են Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցին (1986),Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (1995), Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցին (2005),Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին (1998), Խորենիա գյուղի (Ախալքալաքի շրջան) Սուրբ Աստվածածին եկեղեցին (1997), Մարմարաշեն գյուղի (ՀՀ Արարատի մարզ) Սուրբ Գևորգ եկեղեցին (2002), Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին (Վաղաշեն), 2014, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Բյուրավան), 1992։

Անիի Մայր տաճարի վերականգնման Հրաչյա Գասպարյանի նախագիծը՝ Թորոս Թորամանյանի չափագրած նյութի հիման վրա, 1993 թվականին արժանացել է մրցանակի։

Սուրբ Խաչ եկեղեցի
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Գևորգ եկեղեցի
Սուրբ Սարգիս եկեղեցի