Արգենտինայի ամենահեղինակավոր հայ իրավագետը․ ճանաչենք մեր հայրենակցին

Լեոն Կառլոս Արսլանյանը ծնվել է Բուենոս Այրեսում 1941 թվականին՝ Այնթապից գաղթած ընտանիքում։
1991 թվականին Արսլանյանը նշանակել է Արդարադատության նախարար, իսկ 1992 թվականին հրաժարական է ներկայացրել։ Հետո նշանակվել է Բուենոս Այրեսի նահանգի հանցավորության կանխարգելման ինստիտուտի նախագահ։ Իսկ արդեն շատ կարծ ժամանակ անց ստացավ արդարադատության և անվտանգության նախարարի պաշտոն, որից քաղաքական տարբեր հայացքների պատճառով հրաժարվում է։


Արսլանյանը պետական ծառայության է վերադառնում 2004 թվականին , երբ Բուենոս Այրեսի նահանգապետ Ֆելիպե Սոլին նրան նշանակում է Անվտանգության նախարար։ Նա ստեղծեց 9-1-1 շտապ օգնության համակարգ, իսկ ձերբակալությունները աճեցին 91% -ով։ 2007 թվականին Արսլանյանը հրաժարական է տալիս և անցնում է մասնավոր պրակտիկային։

Նա միանում է Դեմոկրատական անվտանգության համաձայնագրին՝ առաջադեմ փաստաբանական խումբ, որը զբաղվում է հանցավորության կանխարգելմամբ։ Այս խմբի շրջանականերում էլ նախագծում և իրականացնում է մի շարք ծրագրեր՝ Արգենտինայում հանցավորության միտումներն ու պատճառները հասկանալու և բացահայտելու համար։