Այրիքար, Թեժքար, Գութանասար. Հայաստանի այս լեռները գոնե մեկ անգամ տեսնել է պետք

Այրիքար լեռ

Այրիքար լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Բովաքարի լեռների արլ. կողմում: Կա Այրիքար անունով 2 գագաթ՝ Արևելյան (2767 մ) և Արևմտյան (2781 մ): Արևելյան Այրիքարի և Անձավաբացատ լեռան միջև կա մի ժայռ, որն երևում է Դիլիջան քաղաքից:

ayriqar
Այրիքար

Ժողովուրդը այդ ժայռին Այրիքար է ասում,  չնայած այն բանին, որ այս քարը (ժայռը) աշխարհագրական Այրիքար գագաթը չէ, բայց այն ավելի տեսարժան է քան գագաթը:

zhayr
Այրիքարի ժայռ

Թեժքար լեռ

Թեժքար լեռը գտնվում է Արարատի մարզում՝ Լանջառ և Արածոգետ գետերի միջև, Տիգրանաշեն գյուղի հարևանությամբ։ Բարձրությունը 1735 մետր է։ Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Արարատյան դաշտը, Արմաշի լճերը, Մեծ և Փոքր Մասիսները, Ուրծի լեռները։ Գագաթից երևում է նաև ադրբեջանական Սադարակ գյուղը, որը գտնվում է Նախիջևանում։

tezhqar
Թեժքար լեռ

Թեժքար լեռն արևելքից եզրավորված է Արածոգետի կիրճով, որն ավելի հայտնի է Դժոխքի ձոր անվամբ։

Գութանասար լեռ

Գութանասար հանգած հրաբուխը գտնվում է Գեղամա լեռնավահանի արևմտյան մասում: Բարձրությունը՝ 2299 մ է (հարաբերական բարձրությունը մոտ 400 մ): Կոնաձև լեռնազանգված է՝ խառնարանով՝ կազմված պլիոցենի լավաներից և խարամներից:

gutanasar
Գութանասար լեռ

Կան պեռլիտի ու պեմզայի պաշարներ: Գութանասար լեռան լանջերին՝ լեռնատափաստանային, բարձրադիր գոտում լեռնամարգագետնային բուսականություն է: