Այս հայի շնորհիվ ստեղծվեց Կալենց թանգարանը. ո՞վ է նա և ի՞նչ կապ ունի Կալենցների ընտանիքի հետ

Արվեստագետներ  Հարություն և Արմինե Կալենցների որդին Սարո Գալենցն է, ով նույնպես նկարիչ է: Ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում:

Հարություն Կալենց
Արմինե Կալենց
Սարո Կալենց

Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում։ 1965-1970 թթ. սովորել է նկարչություն և տեքստիլ դիզայն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1967-1968 թթ. մեկ տարի սովորել է Տալլինի (Էստոնիա) գեղարվեստի ինստիտուտում։

1971 թվականից Սարո Գալենցը շուրջ 20 տարի ապրել և աշխատել է Մոսկվայում։ 1971 թվականին դարձել է ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միությունների անդամ։ Մոսկվայում նա ակտիվորեն ներգրավված էր խորհրդային մայրաքաղաքի գեղարվեստական միջավայրի մեջ, որտեղ բացի գեղանկարչությունից, հնարավորություն է ունեցել իրականացնել իր հետաքրքրությունները նաև մոնումենտալ արվեստի և դիզայնի մեջ։

1977 թվականին Համամիութենական սիմպոզիում-ցուցահանդեսում Վիլնյուսում Սարո Գալենցը արժանացել է Ոսկե մեդալի՝ «Առավոտ Վիլնյուսում» կոմպոզիցիայի համար։ Նույն թվականին նա իրականցրել է երկու հարթաքանդակ Գալվանական գործարանի նախամուտքի համար Տամբով քաղաքում (Ռուսաստան), և Մոսկվայում՝ ԺՏՆՑ (ВДНХ) «Խորհրդային Հայաստան՝ 60 տարի» Հայաստանի ցուցահանդեսային տաղավարի դիզայն։
1983 թվականին Հայաստանի թատերական ընկերության համար (այսօր Ֆրանսիայի դեսպանատան շենք) իրագործել է երկու բրոնզե դռներ՝ 32 կոմպոզիցիաներով դռների երկու կողմերում, և 1992-1993 թթ.՝ «Մուսաներ»՝ 12 կոմպեզիցիոն աշխատանքներ ընկերության բարի առաստաղի համար։
1986 թվականին իրականացնում է մեկ այլ մոնումենտալ աշխատանք Մոսկվայում՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախասրահի համար՝ 15 քմ «Ծաղիկներ» վիտրաժ պատուհան։ 1989 թվականին՝ «ԽՍՀՄ-ում արտադրված երաժշտական գործիքները» ցուցահանդեսի ձևավորում՝ ներկայացնելով 10 ծավալային պաննոներ։
1980-ական թվականների վերջին՝ երբ Հայաստանում ակտիվանում է անկախության շարժումը, Սարո Գալենցը վերադառնում է Երևան։ Նա հրավիրվում է դասավանդելու Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայում։ 1992 թվականից մասնակցում է Հայաստանի նկարիչների միության ամենամյա ցուցահանդեսներին։
1990-ականների ընթացքում Սարո Գալենցը իրականացրել է մի շարք ուղևորություններ դեպի Եվրոպա և Ասիա՝ բացել է անհատական ցուցահանդեսներ Փարիզում (1998) և Նիկոզիայում (1996)։
Մեծ և կարևոր գործերից է համարում մեծ նկարիչ՝ Հարություն Կալենցի ժառանգությունը պահպանելու նպատակով՝ «Կալենց» թանգարանի ստեղծումը։ Ընտանիքի կողմից մեծ ջանքեր ու ֆինանսական ռեսուրսներ են ներդրվել Հարություն Կալենցի ստեղծագործությունների հավաքածուի համալրման և Կալենց թանգարանի կառուցման համար։ 2009 թվականին Սարո Գալենցը հիմնադրեց «Կալենց» մշակութային հիմնադրամը։ 2010 թվականի ապրիլ ամսին՝ Հարություն Կալենցի 100-ամյակին և Արմինե Կալենցի 90-ամյակին, Կալենց մշակութային հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բացվեց Կալենց թանգարանը։