Նախկին Արևմտյան Հայաստանում ժայռերի մեջ հայտնաբերվել է եկեղեցի

Սա ուղղակի հրաշք է, ինչպես կարող էր եկեղեցին կառուցվել նման բարձրության վրա և ժայռերի մեջ՝ անդունդի եզրին։

Ինչպես հայտնի դարձավ Պատմական եկեղեցին, որը ենթադրվում է, որ կառուցվել է 1100 տարի առաջ, գտնվել է Արդվինի Կարճալ լեռան ստորոտին ՝ զառիթափ ժայռի վրա։ Անօդաչու թռչող սարքի օգնությամբ հայտնաբերված եկեղեցին, օրերս առաջին անգամ մուտք են գործել լրագրողները և պատմաբանները։

Դարավոր եկեղեցու ներսում հայտնաբերվել են կամար, կամուրջ, նկուղներ և ստորգետնյա քարանձավներ։ Եկեղեցին գտնվում է 3428 բարձրության վրա և հիացրել է իր յուրահատուկ գեղեցկությամբ:

Այն հայտնի է որպես «Կույսերի եկեղեցի»։

Նախնական տեղեկությամբ  թուրքերը պատրաստվում են այն վերականգնել և դարձնել հավատացյալների և զբոսաշրջության վայր: Ենթադրվում է, որ եկեղեցին  հիմնադրվել է Գրիգոր անունով քահանայի կողմից , ով զբաղվել է տարածաշրջանում քրիստոնեության տարածմամբ։

 «Այս եկեղեցին հայտնի է նաև որպես Սև ծովի երկրորդ Սումելա։ Այն տարածքում, որտեղ գտնվում է եկեղեցին, կա նաև փոքրիկ մատուռ և դիտաշտարակներ։ Ցшվոք մեկը ամբողջությամբ шվերվшծ է, իսկ մյուսի պատերը դեռ կանգուն են։ Կան կամարակապ կամուրջներ, մառաններ և ստորգետնյա քարանձավներ, որոնք կшպվnւմ են եկեղեցու հետ։ Սա ցույց է տալիս, որ այս տարացքը ժամանակին ռшզմшվшրшկшն նշանակություն է ունեցել»,- ասում է Դեմիրը, ով թուրք լուսանկարիչ է։

Օսման Դեմիրը հայտարարել է, որ եկեղեցու ներսում արված կարևոր լուսանկարները հանձնել է նահանգի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությանը։