Կռվից վերադարձել է թշնամու տանկով․ անմահ հերոս Եփրեմ Հարությունյանի սխրանքները

Եփրեմ Դավիթի Հարությունյանը ընտանիքի միակ որդին էր, նա ունի երեք քույր։

Նա ծնվել է 2001 թվականի հունիսի 4-ին Հրազդանի Սոլակ գյուղում։ Մեծացել է սիրող ընտանիքում՝ շրջապատված ջերմությամբ, դպրոցում աշակերտներից ամենահամեստն է եղել։

Երբ մի փոքր ավելի մեծացավ, արդեն ի հայտ եկավ աշխատասիրությունը․ուսմանը զուգահեռ սկսեց օգնել ընտանիքին հոգալ հոգսերը։ Բանակից վերադառնալուց հետո էլ առաջինը, որ պետք  աներ, հայրական տունը նորոգելն էր։

Բանակում տանկի մեխանիկ-վարորդ էր, բարեխիղճ ու հայրենասեր զինվոր։
Սեպտեմբերին սկսած պատերազմի առաջին օրերից մասնակցել է մարտական ակտիվ գործողությունների։ Ծառայում էր Արցախում և առաջին իսկ պահից կանգնած է եղել առաջնագծում։

Մարտի դաշտում էլ աչքի է ընկել մի շարք հերոսություններով ու սրտացավությամբ։ Ընկերոջ վնասված տանկը  Եփրեմը կապել է իր տանկին, քաշելով դուրս բերել կռվի դաշտից։
Իսկ մի անգամ էլ, երբ մարտից վերադարձել է կիսասարքին տանկով, հրամանատարի հորդորին, թե ինչո՞ւ է բերել տանկը, կարող էր և մարտի դաշտում թողնել,  պատասխանել է․ «դե, տուն ա, թող լինի »։

Մեկ ուրիշ դրվագում էլ թշնամին խոցել է Եփրեմի տանկը, բայց նա էլ կռվի է բռնկվել թշնամու տանկիստների հետ, սպանել նրանց ու վերադարձել նրանց տանկով։

Վիրավորվել է այլ վիրավորների մարտի դաշտից դուրս բերելուց, և բժիշկները չեն կարողացել փրկել տղայի կյանքը։ Հերոս Եփրեմ Հարությունյանի աճյունը հանգչում է հայրենի գյուղում։