Համաշխարհային պատմության ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ. Հնդկաստանի այս թագուհին հայուհի է, ում պատվին էլ կառուցվել է Թաջ Մահալը

Հայերը Հնդկաստանում հայտնվել են Ալեքսանդր Մակեդոնացու (մ.թ. ա. 327 թ.) զորքերի կազմում։ Էթնո-հայկական գաղութները եղել են Ագրայում, Բանգալուրում, Բոմբեյում, Դաքքայում, Կալկաթայում, Լահորում, Մադրասում, Սուրատում, Հայդարաբադում և այլն: Այդ ժամանակ հայերը սկսեցին կառուցել տաճարներ, գրադարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ, գերեզմանոցներ: Հայերի թվում էր Մումտազ-Խանումը (1593-1629/?Հայուհի):

Նրա իսկական անունը Արջումանատ Բանու Բեգամ է: Նրա անունը ծագում է Արջամ անունից, որը հին ժամանակներում Աբգար V թագավորի հոր անունն էր:

Արջումանատը աչքի էր ընկնում իր անսովոր գեղեցկությամբ և սպիտակ մաշկով: Շատ համեստ էր, կրթված, գերազանց տիրապետում էր արաբերեն և պարսկերեն լեզուներին։ Պահպանվել են պարսկերենով նրա մասին գրված բանաստեղծությունները, ինչպես նաև Արջումանատի և Ջահանի՝ նրա ամուսնու, ով Հնդկաստանի տիրակալ էր, դիմանկարները:

Եվ չնայած 6 կանանցից Ջահանը ունեցել է 9 որդի և 12 դուստր, որոնցից մի քանիսը մահացել են վաղ տարիքում կամ մանուկ հասակում, նա սիրեց միակին՝ Արջումանատին, և ընդմիշտ։ Հետագայում Ջահանը հրաժարվեց իր իր հսկայական հարեմի, ինչի մասին գրել են բժիշկ ֆրանսիացի Ֆրանսուա Բերնյեն և այլ մարդիկ։

Բուրհանփուրում, լույս աշխարհ բերելով 14-րդ երեխային՝ Արջումանատը մահացավ (1629 թ.ամառ):

Ջահանը չէր կարողանում բաժանվել կնոջից։ Դագաղը սկզբնապես տեղադրվել է Ջամնայի ափին գտնվող այգում։ Նա մի ամբողջ օր նստեց իր կնոջ մարմնի մոտ: Սգաց մինչև իր օրերի վերջը։ Նա հրաժարվեց մասնակցել խնջույքներին և տոնակատարություններին, դադարեց կրել հարուստ Հագուստ և ոսկերչական զարդեր:

Այդ ժամանակ անմխիթար վիճակում նա որոշեց դամբարան կառուցել իր սիրելի կնոջ պատվին և մահվանից մեկ տարի անց Մումթազ Ջահանը հրամայեց սկսել դամբարանի շինարարությունը, որը դարձավ արևելքի լավագույն ճարտարապետությունը և կոչվեց «Թաջ Մահալ»:

1983 թվականից Թաջ Մահալը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո։ Թաջ Մահալի վրայով ինքնաթիռներին և ուղղաթիռներին արգելված է թռչել: Սա պատմական վայր է, որտեղ տարեկան այցելում են մինչև 5.000.000 զբոսաշրջիկներ: