ՀԱՅ նկարչի աշխատանքները գնահատվում են 30 միլիոն դոլար. ո՞վ է նա (լուսանկարներ)

Նախկինում անհայտ նկարչի աշխատանքները հայտնաբերվել են Լոնգ Այլենդում գտնվող մի փոքր ամառանոցում: Վերջերս դրանք գնահատվել են 30 մլն դոլար: Կտավները Թոմ Շուլցի կողմից հայտնաբերվել են 2006 թվականին այն բանից հետո, երբ նա Բելպորտում գնել է Քոթեջ և առանձին ավտոտնակ՝ որպես ներդրումային անշարժ գույք՝ 300 000 դոլարով:

Շուլցին նախորդ սեփականատերը հանձնարարել էր ազատվել որոշ նկարներից, որոնք գրեթե 7000 են: Սակայն Շուլցը դիտել է դրանք և չի կարողացել դրանք նետել:

«Դա ինչ-որ մեկի կյանքի գործն է,և նրան չի կարելի նետել աղբարկղ», — ասել է Շուլցը: Կտավները պատկանել են նախկինում անհայտ հայ-ամերիկյան նկարիչ Փինաջյանին, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանին և կոմիքսների նախկին ծաղրանկարչին:

Փինաջյանն իր քրոջ հետ ապրել է Բելպորտում մինչև իր մահը 1999-ին։ Ընկերները հիշում են նրան որպես պարզ մարդու, ով նկարել է սիրո արվեստի մասին:

Երբ Շուլցը ստեղծագործությունները ներկայացրել է պատմաբաններին և արվեստաբաններին, այդ թվում ՝ Փիթեր Գաստինգս Ֆալկին, ՀԱՅ նկարչի անունը հայտնի է դարձել:

Ֆալկը Փինաջյանի ստեղծագործությունները բնութագրել է որպես քնարական աբստրակտ բնանկարներ։ Արվեստի մի պատմաբան Փինաջյանին համարում էր «փայլուն կոլորիստ», որը ցուցադրեց իր «հանճարը» իր աշխատանքներով։ Փինաջյանի նկարները Նյու Յորքի և Լոս Անջելեսի պատկերասրահներում ցուցադրվել են հայտնաբերվելուց անմիջապես հետո և որոշ գիտակների կողմից գնահատվել են 25-35 դոլար արժողությամբ:

«Իր օրագրում նա գրել է, որ միշտ ցանկացել է ցույց տալ իր նկարները Նյու Յորքում,-ասել Է Շուլցը, — մենք կարծում ենք, որ այժմ նա ժպտում է երկնքից՝ նայելով մեզ»: