ՀԱՅԸ, ով տապալեց ԱՄՆ-ի միջուկային զենքի մենաշնորհը և ստեղծեց ԽՍՀՄ ԳԵՐԳԱՂՏՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՔԱՂԱՔ
- Սամվել Քոչարյանց
Սամվել Քոչարյանցը, ով վեցերորդ երեխան էր ընտանիքում, ծնվել է 1909 թ.-ին Նոր Բայազետում (ններկայիս՝ Գավառը) Սևանա լճի հարևանությամբ: Ընտանիքը աղքատ չէր, բայց հարուստ էլ չէր: Սամվելը սկսել է ուսանել Երևանի պետական համալսարանում, սակայն նրան հեռացրել են այնտեղից ինչ-որ մեկի զրպարտության պատճառով, և 1930 թ.-ին Քոչարյանցը ստիպված է եղել մեկնել Մոսկվա:
Այնուհետև Սամվել Քոչարյանը չորս տարի սովորել է Մոսկվայի էներգետիկ ինստիտուտում: Նա ավարտել է ասպիրանտուրան՝ զուգահեռ դասավանդելով Տեսական էլեկտրատեխնիկայի ամբիոնում:
Երիտասարդ գիտնականի կտրուկ շրջադարձը կյանքում վրա հասավ 1947 թ.-ի սեպտեմբերին, երբ երկրում ծայրաստիճան գաղտնիության պայմաններում սկսվեցին միջուկային ծրագրի շուրջ աշխատանքները: Խիտ անտառում տեղակայված Սառով փոքրիկ գյուղում տեղակայվել էր ԽՍՀՄ միջուկային կենտրոնը՝ ԿԲ-11 կոչվող գաղտնի օբյեկտը: Միւուկային կենտրոնը գործում էր ֆանտաստիկ գաղտնիության պայմաններում:

Գյուղը բացակայում էր բոլոր քարտեզներում: Տարբեր տարիների փաստաթղթերում այն կոչվել է տարբեր կերպ: Ամենից շատ հայտնի է եղել որպես «Արզամաս-16»: Եվ ահա Սամվել Քոչարյանցը գրեթե կես դար ապրել և կառուցել է այս գիտական քաղաքը: Նա դարձել է Խորհրդային Միության ամենագաղտնի մարդկանցից մեկը: 1959 թ.-ին Քոչարյանցի գլխավորությամբ ստեղծվել է Կոնստրուկտիվ Բյուրոն: Եվ նա ղեկավարել է այն երեք տասնամյակ՝ մինչև 1990 թվականը:
Ինչպես պարզվել է, գիտնականի ղեկավարությամբ ստեղծվել են միջուկային ռումբեր, պայթուցիկներ, տորպեդաներ, ռազմական հրթիռների գլխիկներ և այլն: Շնորհիվ իր եզակի գաղափարների և հսկայածավալ աշխատանքի՝ ստեղծվեցին միջուկային զենքի մի քանի սերունդներ, որոնք հիմք դարձան ԽՍՀՄ միջուկային ողջ զինանոցի համար:
Քոչարյանցը մեկն է այն մարդկանցից, ովքեր Խորհրդային Միությունը մեծ ատոմային տերություն դարձրին: Նրա շնորհիվ հնարավոր դարձավ շատ արագ տապալել ԱՄՆ-ի միջուկային մենաշնորհը: Սամվել Քոչարյանցի մեծագույն ձեռքբերումները պատշաճ կերպով գնահատվել են պետության կողմից:
Նա ճանաչվել է Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան մրցանակի դափնեկիր, Ստալինի, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ՌՍՖՍՀ Գիտություն և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինի վեց շքանշանների և Հոկտեմբերյան հեղափոխության ասպետ, Սառովի և Գավառի պատվավոր քաղաքացի, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Խորհրդային Միությունում ընդամենը 205 հոգու է շնորհվել Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսի տիտղոս: Նրանցից միայն 57 հոգի են ստացել այն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում, և նրանց մեջ են մեր երեք հայրենակիցները՝ Արտեմ Միկոյանը, Վիկտոր Համբարձումյանն ու Սամվել Քոչարյանցը: