Հայազգի երգիչ, դիրիժոր, «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր․ ծանոթանանք Միշել Լեգրանի հետ

Միշել Ժան Լեգրանը ծնվել է 1932 թվականին Ֆրանսիայում՝ հայկական ազնվական ընտանիքում։
1942-1949 թվականներին Փարիզի կոնսերվատորիայում Լեգրանը սովորել է դաշնամուր, գիր և գրականություն։ Իսկ արդեն 1950թ-ից աշխատել է աշխարհահռչակ ջազ-վարպետների հետ:

Նույնիսկ 1951թ. գրել է գործիքավորումներ իր հոր նվագախմբի համար։ Միշելը հանդես է եկել որպես դիլիժոր, ջազի մեներգիչ, գործիքավորող։

Ավելի շատ Միշելը հայտնի է շուրջ 200 կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Թողարկել է մոտ 100 ձայնասկավառակ: 13 անգամ ներկայացվել և 3 անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի, հինգ անգամ ստացել է «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» երաժշտական մրցանակներ: 2005թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն», 2009թ.՝ ՀՀ «Պատվո» շքանշանների: